FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԱՐԲԻՏՐԱԺԻ ՄԱՍԻՆ

article  1

Ընդհանուր սկզբունքները և գործողության ոլորտը.
1. Սույն օրենքի դրույթները հիմնվում են հետևյալ սկզբունքների վրա և պետք է մեկնաբանվեն այդ սկզբունքներին համապատասխան.
    1) արբիտրաժի իրականացման նպատակն է առանց անհարկի ձգձգումների կամ ծախսերի ստանալ անկողմնակալ արբիտրաժային տրիբունալի կողմից վեճերի արդարացի լուծում.
    2) կողմերն ազատ են իրենց միջև վեճերի լուծման ընթացակարգի շուրջ համաձայնվելու հարցում, որը ենթակա է միայն օրենքով նախատեսված սահմանափակումների.
2. Սույն օրենքի գործողությունը տարածվում է առևտրային արբիտրաժին առնչվող հարաբերությունների վրա` Հայաստանի Հանրապետության և այլ պետության կամ պետությունների միջև գործող պայմանագրերի պահպանման պայմանով.
3. Սույն օրենքի գործողությունը, բացառությամբ սույն օրենքի 8-րդ, 9-րդ, 35-րդ, 36-րդ, 36.1-ին և 36.2-րդ հոդվածների, տարածվում է միայն այն արբիտրաժի վրա, որի վայրը Հայաստանի Հանրապետության տարածքում է.
4. Սույն օրենքի գործողությունը չի բացառում Հայաստանի Հանրապետության մեկ այլ օրենքի գործողություն, որի համաձայն` որոշակի վեճեր չեն կարող հանձնվել արբիտրաժի լուծմանը կամ կարող են հանձնվել արբիտրաժի լուծմանը միայն այն դրույթներին համապատասխան, որոնք սահմանված չեն սույն օրենքով.
5. Սույն օրենքը տարածվում է նաև առևտրային բնույթ չունեցող վեճերի վրա, եթե օրենքով նախատեսված է վեճն արբիտրաժային կարգով լուծելու հնարավորություն։