FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՍԵՅՍՄԻԿ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  21

Սեյսմիկ ռիսկի գնահատումը.
1. Սեյսմիկ ռիսկի գնահատումը համալիր խնդիր է, որի լուծումը պահանջում է նկատի առնել հետևյալ գործոնները.
    1) սեյսմիկ վտանգի մեծությունը.
    2) բնակավայրում առկա սեյսմիկ վտանգի մակարդակից ցածր սեյսմակայունությամբ շենքերի և շինությունների առկայությունը.
    3) բնակավայրում առկա սեյսմիկ վտանգի մակարդակից ցածր սեյսմակայունությամբ շենքերում և շինություններում բնակվող և աշխատող բնակչության թիվը.
    4) բնակավայրի ենթակառուցվածքի և բնակավայրը կենսաապահովող գծերի սեյսմիկ խոցելիությունը.
2. Լիազորված մարմնի սահմանած կարգով սեյսմիկ ռիսկի գնահատման արդյունքով մշակվում են տարբեր մասշտաբների սեյսմիկ ռիսկի գնահատման քարտեզներ, որոնք դրվում են տնտեսության զարգացման ոլորտային ծրագրերի, սեյսմիկ ռիսկի նվազեցման ենթածրագրերի հիմքում.
3. Քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերում և Հայաստանի Հանրապետության մարզերի զարգացման ծրագրերում սեյսմիկ ռիսկի գնահատման քարտեզների ներառման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը.
4. Սեյսմիկ ռիսկի գնահատման քարտեզների հաստատման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը: