Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ ՀԱՆՐԱՔՎԵԻ ՄԱՍԻՆ article 11 Վերպետական միջազգային կազմակերպություններին Հայաստանի Հանրապետության անդամակցության, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության տարածքի փոփոխությանը վերաբերող հարցերը հանրաքվեի դնելու կարգը. 1. Վերպետական միջազգային կազմակերպություններին Հայաստանի Հանրապետության անդամակցության (վերպետական միջազգային կազմակերպությանն անդամակցելը, վերպետական միջազգային կազմակերպությանն անդամակցությունը դադարեցնելը և Հայաստանի Հանրապետության ինքնիշխան իրավունքների իրականացման սահմանափակումներ նախատեսող միջազգային պայմանագրեր կնքելը), ինչպես նաև Հայաստանի Հանրապետության տարածքի փոփոխությանը վերաբերող հարցով հանրաքվե անցկացնելու վերաբերյալ առաջարկությունը Կառավարությունը ներկայացնում է Ազգային ժողով. 2. Ազգային ժողովն «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքով սահմանված կարգով քննարկում է առաջարկությունը և հանրաքվե անցկացնելու վերաբերյալ որոշումն ընդունում պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ: |