Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԿԱՑՈՒԹՅԱՆ ԱԿՏԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԱՍԻՆ article 12 Քաղաքացիական կացության ակտային գրանցումների պահպանումը. 1. Քաղաքացիական կացության ակտային գրանցումները և դրանց կից բոլոր փաստաթղթերը պահպանվում են էլեկտրոնային միասնական գրանցամատյանում. 2. Միասնական գրանցամատյանում նախորդ տարվա հունվարի 1-ից դեկտեմբերի 31-ը ներառյալ գրանցված բոլոր ակտային գրանցումները համարակալված ժամանակագրական կարգով՝ ըստ տեսակների, գործակալության կողմից տեսաներածվում են էլեկտրոնային կրիչների վրա և փոխանցվում գործակալության համապատասխան ստորաբաժանում՝ պահպանման նպատակով: Քաղաքացիական կացության ակտերի գրանցման թղթային արխիվում առկա և էլեկտրոնային կրիչների վրա պահվող ակտային գրանցումները պահպանվում են դրանք կատարելուց հետո՝ մեկ տարի. 3. Մեկ տարին լրանալուց հետո գործակալությունը նախարարի սահմանած կարգով Հայաստանի Հանրապետության ազգային արխիվ (այսուհետ՝ արխիվ) է փոխանցում քաղաքացիական կացության ակտային գրանցումների առաջին օրինակներից կազմված թղթային գրքերը, ինչպես նաև էլեկտրոնային կրիչների վրա պահպանվող քաղաքացիական կացության ակտային գրանցումները. 4. Քաղաքացիական կացության ակտային գրանցումների երկրորդ օրինակից կազմված թղթային գրքերը ենթակա են ոչնչացման: |