FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 2

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՄԱՐԴԿԱՆՑ ԹՐԱՖԻՔԻՆԳԻ ԵՎ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԵՆԹԱՐԿՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՆՈՒՅՆԱՑՄԱՆ ԵՎ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  28

Անցումային դրույթներ.
1. Սույն օրենքը տարածվում է մինչև դրա ուժի մեջ մտնելը մարդկանց թրաֆիքինգի կամ շահագործման ենթարկված այն անձանց վրա, որոնք հայտնաբերվել են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո.
2. Սույն օրենքը տարածվում է նաև այն անձանց վրա, որոնք մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը հայտնաբերվել և որպես զոհ նույնացվել են Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ հաստատված «Մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) ենթարկված անձանց ազգային ուղղորդման կարգին» համապատասխան, սակայն այդ անձանց աջակցությունն իրականացնող մարմնի գնահատմամբ չի ավարտվել հասարակությանը նրանց սոցիալական վերաինտեգրման գործընթացը, և առկա է սույն օրենքով նախատեսված աջակցության և պաշտպանության տրամադրման անհրաժեշտությունը.
3. Սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքերում զոհի աջակցությունն իրականացնող մարմինը միջնորդում է նույնացման հանձնաժողովին՝ սույն օրենքով սահմանված կարգով նրան զոհ կամ հատուկ կատեգորիայի զոհ ճանաչելու և անհրաժեշտ աջակցություն և (կամ) պաշտպանություն տրամադրելու համար: Միջնորդությանը կից ներկայացվում է մանրամասն տեղեկատվություն տվյալ անձի նկատմամբ իրականացված մարդկանց թրաֆիքինգը կամ շահագործումը հավաստող փաստերի և նրան նախկինում տրամադրված աջակցության և պաշտպանության վերաբերյալ.
4. Նույնացման հանձնաժողովը, քննարկելով և գնահատելով սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված միջնորդությամբ ներկայացված՝ անձի զոհ կամ հատուկ կատեգորիայի զոհ հանդիսանալու, ինչպես նաև աջակցության տրամադրման անհրաժեշտության վերաբերյալ փաստարկների հիմնավորվածությունը, որոշում է կայացնում անձին զոհ կամ հատուկ կատեգորիայի զոհ ճանաչելու և համապատասխան աջակցություն և (կամ) պաշտպանություն տրամադրելու կամ միջնորդությունն ամբողջությամբ կամ մասնակիորեն մերժելու մասին: Աջակցություն և (կամ) պաշտպանություն տրամադրելու մասին կայացված որոշման մեջ հստակ նշվում են աջակցության և (կամ) պաշտպանության այն տեսակները, որոնք անհրաժեշտ է տրամադրել տվյալ զոհին: Դրանք կարող են բողոքարկվել օրենքով սահմանված կարգով:
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՄԱՐԴԿԱՆՑ ԹՐԱՖԻՔԻՆԳԻ ԵՎ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԵՆԹԱՐԿՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՆՈՒՅՆԱՑՄԱՆ ԵՎ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  28

5. Սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված միջնորդությունները նույնացման հանձնաժողով են ներկայացվում սույն հոդվածի 6-րդ մասում նշված ժամկետի ավարտից հետո՝ մեկ ամսվա ընթացքում.
6. Սույն օրենքի կիրարկումն ապահովող իրավական ակտերն ընդունվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ վեց ամսվա ընթացքում: