Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ՆՇԱՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ article 20 Ապրանքային նշանից հրաժարվելը. 1. Ապրանքային նշանի իրավատերը կարող է հրաժարվել ապրանքային նշանից բոլոր այն ապրանքների և (կամ) ծառայությունների կամ դրանց մի մասի նկատմամբ, որոնց համար գրանցված է տվյալ ապրանքային նշանը. 2. Ապրանքային նշանից հրաժարվելն իրականացվում է ապրանքային նշանի իրավատիրոջ կամ նրա լիազորված անձի կողմից պետական լիազոր մարմին գրավոր դիմում ներկայացնելու միջոցով։ Ապրանքային նշանի նկատմամբ իրավունքները դադարում են ապրանքային նշանից հրաժարվելու մասին տեղեկությունները պետական գրանցամատյան մուտքագրելու օրվանից. 3. Լիցենզային պայմանագիր գրանցված լինելու դեպքում ապրանքային նշանից հրաժարվելու մասին տեղեկությունները մուտքագրվում են պետական գրանցամատյանում, եթե ապրանքային նշանի իրավատերն ապացույցներ է ներկայացնում, որ ապրանքային նշանից հրաժարվելու մասին ծանուցել է լիցենզառուին։ |