Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՆՈՏԱՐԻԱՏԻ ՄԱՍԻՆ article 32 Նոտարական պալատի խնդիրներն իրականացնելու եղանակները. 1. Իր խնդիրների իրականացման համար նոտարական պալատը` 1) հարաբերություններ է հաստատում պետական և տեղական ինքնակառավարման մարմինների և միջազգային կազմակերպությունների, քաղաքացիների միավորումների հետ. 2) արդարադատության նախարարություն է ներկայացնում նոտարների գործունեությանն առնչվող օրենքների կամ այլ իրավական ակտերի, ինչպես նաև դրանց փոփոխման ու լրացման վերաբերյալ առաջարկներ. 3) նոտարական գործողությունների պրակտիկայի միասնականության ապահովման նպատակով ամփոփում է նոտարների գործունեության արդյունքները. 4) կազմակերպում է նոտարների ուսուցման և որակավորման բարձրացման գործը. 4.1) կազմակերպում է նոտարական արխիվային փաստաթղթերը համալրելու, հաշվառելու, պահպանելու և օգտագործելու հետ կապված աշխատանքները. 5) իրականացնում է սույն օրենքով նախատեսված այլ լիազորություններ. 2. Նոտարական պալատի վճարովի հաստիքների ցանկը հաստատում է նոտարական պալատի անդամների ժողովը: |