FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 3

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  10

Լիցենզիայի և թույլտվությունների համար դիմելու կարգը.
1. Եթե ռադիոհաճախականության օգտագործման թույլտվության թվաքանակը սահմանափակ է ռադիոհաճախականությունների առկայության պատճառով, ապա Կարգավորողը նմանօրինակ թույլտվությունները տրամադրում է մրցութային դիմումների կամ աճուրդի միջոցով.
2. Լիցենզիայի և ռադիոհաճախականությունների օգտագործման թույլտվությունների համար դիմումները պետք է Կարգավորողին ներկայացվեն այդ մարմնի սահմանած ձևով, պարունակեն «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն պահանջվող տեղեկությունները և Կարգավորողի կանոններով պահանջվող այլ անհրաժեշտ տեղեկություններ և պետք է ուղեկցվեն դիմելու համար սահմանված վճարով: Դիմումում ներառված տեղեկությունները պետք է հասանելի լինեն հանրությանը: Եթե դիմողը միջնորդում է Կարգավորողին և հիմնավորում, որ հրապարակման ենթակա որոշակի տեղեկություններ կազմում են առևտրային գաղտնիք, և Կարգավորողն այդ փաստարկները համարում է հիմնավոր, ապա նման տեղեկությունները հրապարակման ենթակա չեն: Եթե ռադիոհաճախականության օգտագործման թույլտվությունները կամ այլ լիցենզիաներ տրվում են աճուրդի միջոցով, ապա Կարգավորողը կարող է պահանջել, որպեսզի դիմողները ներկայացնեն Կարգավորողի կողմից սահմանված ձևի պարտավորագրեր, որոնք կերաշխավորեն նրանց կողմից վճարման համապատասխան պարտավորությունների կատարումը.
3. Ցանցի լիցենզիայի դիմումները բավարարվում կամ մերժվում են Կարգավորողի կողմից` այդ դիմումը ներկայացնելուց հետո` 23 աշխատանքային օրվա ընթացքում.
4. Կարգավորողը չի կարող մերժել լիցենզիա կամ թույլտվություն տրամադրելու համար բոլոր պահանջները բավարարող դիմողին միայն այն հիմնավորմամբ, որ վերջինս ամբողջությամբ կամ մասամբ պատկանում է որևէ օտարերկրյա պետության քաղաքացու կամ որևէ օտարերկրյա պետության օրենքների համաձայն ստեղծված կազմակերպության.
5. Կարգավորողը կարող է ընդունել կանոններ, որոնք թույլ կտան իրեն`
    1) բավարարել մի քանի դիմումներ սահմանափակ ռեսուրսների համատեղ օգտագործման համար.
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  10

2) աճուրդի հանել լիցենզիաները կամ թույլտվությունները նույնիսկ ռեսուրսների որևէ սահմանափակության բացակայության պայմաններում, եթե գտնում է, որ նման գործելակերպը լավագույնս կբավարարի Հայաստանի Հանրապետության սպառողների պահանջմունքները էլեկտրոնային հաղորդակցության ոլորտում.
    3) որպես միաժամանակ ներկայացրած դիտարկել այն հայտերը, որոնք ստացվել են լիցենզիա կամ ռադիոհաճախականության օգտագործման թույլտվություն ստանալու մասին Կարգավորողի հայտարարություն տալուց հետո` վեց շաբաթվա ընթացքում.
6. Եթե լիցենզիաները և (կամ) սահմանափակ ռեսուրսները հանվում են հրապարակային սակարկության, ապա Կարգավորողը պարտավոր է սահմանել և հրապարակել ոչ խտրական, ողջամիտ կանոններ՝ նշելով դիմումատուին ներկայացվող պահանջները, այդ թվում՝ կատարման ենթակա վճարները, որոնց առկայության դեպքում միայն անձը կարող է մասնակցել աճուրդին: Հայտերը և դիմումներն ընդունվում են նշված կանոնների հրապարակման օրվանից 90-օրյա ժամկետում: Հայտերի ներկայացման համար սահմանված ժամկետի լրանալու օրվանից հետո` տասը օրվա ընթացքում, Կարգավորողը պարտավոր է հրապարակել նախնական տվյալներ ամենաբարձր հայտ ներկայացրած և որակավորված դիմողի մասին, որը նախնական տվյալների համաձայն շահել է լիցենզիան և (կամ) թույլտվությունը: Կարգավորողը պարտավոր է չընտրված դիմողներին չորս շաբաթվա ընթացքում հաղթողի ընտրության մասին նախնական որոշումը բողոքարկելու հնարավորություն տալ: Ներկայացված բողոքները քննելու արդյունքում Կարգավորողը կարող է փոխել հաղթողի ընտրության մասին նախնական որոշումը: Կարգավորողը պարտավոր է ընտրված հաղթողի կողմից հայտում նշված գումարն ամբողջությամբ վճարելուց հետո վերջնական լիցենզիա և (կամ) թույլտվություն շնորհել՝ նախնական որոշումը հայտարարելուց հետո` վեց շաբաթվա ընթացքում: Եթե ընտրված հաղթողը չվճարի նախնական հայտում նշված գումարը, ապա Կարգավորողը պարտավոր է ընտրված հաղթող ճանաչել հաջորդ ամենաբարձր հայտը ներկայացրած հայտատուին՝ սույն մասով սահմանված կանոններով.
7. Կարգավորողը պարտավոր է ընդունել սույն հոդվածի վեցերորդ մասով նախատեսված մրցույթների կազմակերպման կանոններ:
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  10

8. Կարգավորողը պարտավոր է սահմանել լիցենզիաների և թույլտվությունների դիմումները` սույն հոդվածի վեցերորդ մասի համաձայն քննելու համար անհրաժեշտ ծախսերի հատուցման վճարի չափը: