Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 2
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԿՐԻՊՏՈԱԿՏԻՎՆԵՐԻ ՄԱՍԻՆ article 34 Ղեկավարների և աշխատակիցների նկատմամբ պահանջները. 1. Կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձի և օտարերկրյա ընկերության ղեկավարներն են կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձի տնօրենների (դիտորդ) խորհրդի նախագահը և անդամները (խորհուրդ ձևավորելու դեպքում), գործադիր մարմնի ղեկավարը և անդամները, ներքին աուդիտի ղեկավարը և անդամները, ինչպես նաև Կենտրոնական բանկի խորհրդի սահմանած նորմատիվ իրավական ակտերով ղեկավար ճանաչված այլ անձինք. 2. Կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձի՝ Կենտրոնական բանկի կողմից գրանցման ենթակա ղեկավարների ցանկը, ղեկավարների գրանցման, գրանցումը մերժելու և գրանցումից հանելու կարգը սահմանվում են Կենտրոնական բանկի խորհրդի նորմատիվ իրավական ակտերով. 3. Անձը կարող է Կենտրոնական բանկի կողմից գրանցման ենթակա ղեկավարի պարտականություններն իրականացնել առանց Կենտրոնական բանկում գրանցվելու՝ Կենտրոնական բանկի խորհրդի իրավական ակտերով սահմանված ժամանակաշրջանի ընթացքում, դեպքերում և կարգով. 4. Կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձի ղեկավար չի կարող լինել այն անձը, որը՝ 1) օրենքով սահմանված կարգով ճանաչվել է անգործունակ կամ սահմանափակ գործունակ. 2) դիտավորությամբ կատարված հանցագործության համար ունի օրենքով սահմանված կարգով չմարված կամ չվերացված դատվածություն. 3) դատավճռով զրկված է ֆինանսական, տնտեսական, իրավական ոլորտներում պաշտոններ զբաղեցնելու իրավունքից՝ դրա մասին դատավճռում ուղղակի նշված լինելու դեպքում. 4) ճանաչված է սնանկ կամ ունի չմարված կամ չներված պարտավորություններ. 5) կամ որի հետ փոխկապակցված անձն անցյալում կատարել է այնպիսի արարք (գործողություն կամ անգործություն), որը Կենտրոնական բանկի խորհրդի իրավական ակտերով սահմանված կարգով հիմնավորված կարծիքով բավարար հիմք է տալիս կասկածելու, որ տվյալ անձը՝ որպես կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձի ղեկավար, չի կարող պատշաճ կառավարել կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձի գործունեության համապատասխան ոլորտը, կամ նրա գործողությունները կարող են հանգեցնել կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձի սնանկացման կամ ֆինանսական վիճակի վատթարացման կամ հեղինակության և գործարար համբավի վարկաբեկման. |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԿՐԻՊՏՈԱԿՏԻՎՆԵՐԻ ՄԱՍԻՆ article 34 6) ներառված է Միավորված ազգերի կազմակերպության անվտանգության խորհրդի բանաձևերով կամ դրանց համաձայն հրապարակված ահաբեկչության կամ Միացյալ ազգերի կազմակերպության անվտանգության խորհրդի բանաձևերով հրապարակված՝ զանգվածային ոչնչացման զենքի տարածման հետ կապված անձանց ցանկերում. 5. Կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձի ղեկավարները և աշխատակիցներն իրենց պարտականությունների կատարման ընթացքում պարտավոր են գործել բարեխղճորեն՝ ելնելով բացառապես կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձի և նրա հաճախորդների շահերից: |