Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 8
ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 59 Ավելացված արժեքի հարկ վճարողները. 1. Եթե սույն հոդվածի 2-րդ, 2.1-ին և 3-րդ մասերով այլ բան սահմանված չէ, ապա ԱԱՀ վճարողներ են համարվում սույն հոդվածի 4-րդ մասի 1-ին կետին համապատասխան հարկային մարմնում որպես ԱԱՀ վճարող հաշվառված կազմակերպությունները, անհատ ձեռնարկատերերը և նոտարները՝ հետևյալ դեպքերում և ժամկետներում. 1) տվյալ հարկային տարվա հունվարի 1-ից մինչև տվյալ հարկային տարվա ավարտը, եթե հարկ վճարողը տվյալ հարկային տարվա հունվարի 1-ի դրությամբ, Օրենսգրքի 13-րդ բաժնի համաձայն, չի կարող համարվել շրջանառության հարկ վճարող կամ Օրենսգրքի 13-րդ բաժնով սահմանված ժամկետում հարկային մարմին չի ներկայացրել հարկային մարմնի հաստատած ձևով շրջանառության հարկ վճարող համարվելու և հարկային մարմնի հաստատած ձևով միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվելու վերաբերյալ հայտարարություն. 2) հարկային տարվա ընթացքում պետական գրանցում ստացած (օրենքով սահմանված դեպքերում՝ հաշվառված) կազմակերպությունը կամ որպես անհատ ձեռնարկատեր հաշվառված կամ որպես նոտար նշանակված ֆիզիկական անձը՝ համապատասխանաբար, պետական գրանցման (օրենքով սահմանված դեպքերում՝ հաշվառման) կամ որպես անհատ ձեռնարկատեր հաշվառման կամ որպես նոտար նշանակման օրվանից մինչև տվյալ հարկային տարվա ավարտը, եթե հարկ վճարողը համապատասխանաբար պետական գրանցման (օրենքով սահմանված դեպքերում՝ հաշվառման) կամ որպես անհատ ձեռնարկատեր հաշվառման կամ որպես նոտար նշանակման օրվա դրությամբ, Օրենսգրքի 13-րդ բաժնի համաձայն, չի կարող համարվել շրջանառության հարկ վճարող կամ Օրենսգրքի 13-րդ բաժնով սահմանված ժամկետում հարկային մարմին չի ներկայացրել հարկային մարմնի հաստատած ձևով շրջանառության հարկ վճարող համարվելու և հարկային մարմնի հաստատած ձևով միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվելու վերաբերյալ հայտարարություն. |
ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 59 3) հարկային տարվա ընթացքում որպես միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվելուց դադարած կազմակերպությունը կամ անհատ ձեռնարկատերը` որպես միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվելուց դադարելու օրվանից մինչև տվյալ հարկային տարվա ավարտը, եթե հարկ վճարողը որպես միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվելուց դադարելու օրվա դրությամբ, Օրենսգրքի 13-րդ բաժնի համաձայն, չի կարող համարվել շրջանառության հարկ վճարող կամ Օրենսգրքի 13-րդ բաժնով սահմանված ժամկետում հարկային մարմին չի ներկայացրել հարկային մարմնի հաստատած ձևով շրջանառության հարկ վճարող համարվելու վերաբերյալ հայտարարություն: Սույն կետով սահմանված դեպքերում որպես միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվելուց դադարելու օրվանից մինչև այդ օրվան հաջորդող 20-րդ օրը ներառյալ հարկ վճարողը հարկային մարմին է ներկայացնում հարկային մարմնի հաստատած ձևով՝ ԱԱՀ վճարող համարվելու և որպես ԱԱՀ վճարող հաշվառվելու վերաբերյալ հայտարարություն (այսուհետ սույն բաժնում՝ հայտարարություն)` նշելով որպես միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվելուց դադարելու համապատասխան հիմքը և օրը. |
ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 59 4) հայտարարությունում նշված օրվանից (բայց հայտարարությունը ներկայացնելու օրվան նախորդող 20-րդ օրվանից ոչ շուտ) մինչև հայտարարությունում նշված հարկային տարվա ավարտը, եթե հարկ վճարողը հարկային մարմին է ներկայացրել հայտարարություն՝ նշում կատարելով ԱԱՀ վճարող համարվելու և որպես ԱԱՀ վճարող հաշվառվելու մասին: Եթե հարկ վճարողը, Օրենսգրքի 13-րդ բաժնի համաձայն, դադարում է համարվել շրջանառության հարկ վճարող մինչև հայտարարությունում նշված օրը, ապա շրջանառության հարկ վճարողը ԱԱՀ վճարող է համարվում սույն մասի 5-րդ կետով սահմանված կարգով (հայտարարությունը հաշվի չի առնվում): Եթե հարկ վճարողը, Օրենսգրքի 13-րդ բաժնի համաձայն, դադարել է համարվել միկրոձեռնարկատիրության սուբյեկտ մինչև հայտարարությունում նշված օրը, և եթե հարկ վճարողը, որպես միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվելուց դադարելու օրվա դրությամբ, Օրենսգրքի 13-րդ բաժնի համաձայն, չի կարող համարվել շրջանառության հարկ վճարող կամ Օրենսգրքի 13-րդ բաժնով սահմանված ժամկետում հարկային մարմին չի ներկայացրել հարկային մարմնի հաստատած ձևով շրջանառության հարկ վճարող համարվելու վերաբերյալ հայտարարություն, ապա միկրոձեռնարկատիրության սուբյեկտն ԱԱՀ վճարող է համարվում սույն մասի 3-րդ կետով սահմանված կարգով (հայտարարությունը հաշվի չի առնվում). 5) հարկային տարվա այն պահից մինչև տվյալ հարկային տարվա ավարտը, որ պահից հարկ վճարողը Օրենսգրքի 13-րդ բաժնի համաձայն, տվյալ հարկային տարում դադարում է համարվել շրջանառության հարկ վճարող: Ընդ որում, հարկային տարվա ընթացքում գործունեության բոլոր տեսակների մասով իրացման շրջանառության 115 միլիոն դրամի շեմը (այսուհետ նաև՝ ԱԱՀ-ի շեմ) գերազանցելու հիմքով ԱԱՀ վճարող համարվելու դեպքում ԱԱՀ-ն հաշվարկվում և վճարվում է ԱԱՀ-ի շեմը գերազանցող մասով: Շրջանառության հարկ վճարող համարվելուց դադարելու հիմքերից որևէ մեկը տեղի ունենալու օրվանից մինչև այդ օրվան հաջորդող 20-րդ օրը ներառյալ հարկ վճարողը հարկային մարմին է ներկայացնում հայտարարություն` նշելով շրջանառության հարկ վճարող համարվելուց դադարելու համապատասխան հիմքը և օրը: |
ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 59 2. Սույն հոդվածի 4-րդ մասի 1-ին կետին համապատասխան հարկային մարմնում որպես ԱԱՀ վճարող հաշվառված ոչ առևտրային կազմակերպությունները և գյուղատնտեսական արտադրանք արտադրող կազմակերպություններն ու անհատ ձեռնարկատերերը ԱԱՀ վճարողներ են համարվում հետևյալ դեպքերում և ժամկետներում. 1) տվյալ հարկային տարվա հունվարի 1-ից մինչև տվյալ հարկային տարվա ավարտը, եթե կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ՝ Օրենսգրքի 254-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված կարգով հաշվարկվող՝ նախորդ հարկային տարվա ընթացքում գործունեության բոլոր տեսակների մասով իրացման շրջանառությունը գերազանցել է 115 միլիոն դրամը. 2) հարկային տարվա այն պահից մինչև տվյալ հարկային տարվա ավարտը, որ պահին կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ՝ Օրենսգրքի 254-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված կարգով հաշվարկվող՝ գործունեության բոլոր տեսակների մասով իրացման շրջանառությունը գերազանցում է 115 միլիոն դրամը: Ընդ որում, հարկային տարվա ընթացքում գործունեության բոլոր տեսակների մասով իրացման շրջանառության 115 միլիոն դրամի շեմը գերազանցելու հիմքով ԱԱՀ վճարող համարվելու դեպքում ԱԱՀ-ն հաշվարկվում և վճարվում է ԱԱՀ-ի շեմը գերազանցող մասով: Գործունեության բոլոր տեսակների մասով իրացման շրջանառության 115 միլիոն դրամը գերազանցելու օրվանից մինչև այդ օրվան հաջորդող 20-րդ օրը ներառյալ սույն մասում նշված հարկ վճարողը հարկային մարմին է ներկայացնում հայտարարություն` նշելով ԱԱՀ-ի շեմը գերազանցելու օրը. |
ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 59 3) հայտարարությունում նշված օրվանից (բայց հայտարարությունը ներկայացնելու օրվան նախորդող 20-րդ օրվանից ոչ շուտ) մինչև հայտարարությունում նշված հարկային տարվա ավարտը, եթե կազմակերպությունը կամ անհատ ձեռնարկատերը հարկային մարմին է ներկայացրել հայտարարություն՝ նշում կատարելով ԱԱՀ վճարող համարվելու և որպես ԱԱՀ վճարող հաշվառվելու մասին: Եթե սույն մասում նշված հարկ վճարողի՝ Օրենսգրքի 254-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված կարգով հաշվարկվող՝ գործունեության բոլոր տեսակների մասով իրացման շրջանառության 115 միլիոն դրամը գերազանցում է մինչև հայտարարությունում նշված օրը, ապա սույն մասում նշված հարկ վճարողը ԱԱՀ վճարող է համարվում սույն մասի 2-րդ կետով սահմանված կարգով (հայտարարությունը հաշվի չի առնվում): Եթե կազմակերպությունը կամ անհատ ձեռնարկատերը գյուղատնտեսական արտադրանքի արտադրության հետ միաժամանակ իրականացնում է նաև այլ գործունեություն, ապա ԱԱՀ վճարող է համարվում սույն հոդվածի 1-ին մասով սահմանված դեպքերում և ժամկետներով. 2.1 Սույն հոդվածի 4-րդ մասի 1-ին կետին համապատասխան՝ հարկային մարմնում որպես ԱԱՀ վճարող հաշվառված՝ հանրային սննդի ոլորտում գործունեություն իրականացնող կազմակերպություններն ու անհատ ձեռնարկատերերն ԱԱՀ վճարողներ են համարվում հետևյալ դեպքերում և ժամկետներում. 1) տվյալ հարկային տարվա հունվարի 1-ից մինչև տվյալ հարկային տարվա ավարտը, եթե Օրենսգրքի 13-րդ բաժնով սահմանված ժամկետում հարկային մարմին չի ներկայացրել հարկային մարմնի հաստատած ձևով շրջանառության հարկ վճարող համարվելու վերաբերյալ հայտարարություն. 2) հարկային տարվա ընթացքում պետական գրանցում ստացած (օրենքով սահմանված դեպքերում՝ հաշվառված) կազմակերպությունը կամ որպես անհատ ձեռնարկատեր հաշվառված ֆիզիկական անձը՝ համապատասխանաբար, պետական գրանցման (օրենքով սահմանված դեպքերում՝ հաշվառման) կամ որպես անհատ ձեռնարկատեր հաշվառման օրվանից մինչև տվյալ հարկային տարվա ավարտը, եթե հարկ վճարողն Օրենսգրքի 13-րդ բաժնով սահմանված ժամկետում հարկային մարմին չի ներկայացրել հարկային մարմնի հաստատած ձևով շրջանառության հարկ վճարող համարվելու վերաբերյալ հայտարարություն. |
ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 59 3) հայտարարությունում նշված օրվանից (բայց հայտարարությունը ներկայացնելու օրվան նախորդող 20-րդ օրվանից ոչ շուտ) մինչև հայտարարությունում նշված հարկային տարվա ավարտը, եթե հարկ վճարողը հարկային մարմին է ներկայացրել հայտարարություն՝ նշում կատարելով ԱԱՀ վճարող համարվելու և որպես ԱԱՀ վճարող հաշվառվելու մասին. 3. Սույն հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետին համապատասխան հարկային մարմնում որպես ԱԱՀ վճարող հաշվառված կազմակերպությունները ԱԱՀ վճարողներ են համարվում հայտարարությունում նշված օրվանից (բայց հայտարարությունը ներկայացնելու օրվան նախորդող 20-րդ օրվանից ոչ շուտ) մինչև հայտարարությունում նշված հարկային տարվա ավարտը. 4. Օրենսգրքի 14-րդ բաժնով սահմանված կարգով հարկային մարմնում որպես ԱԱՀ վճարողներ հաշվառվում են՝ 1) կազմակերպությունները (բացառությամբ սույն մասի 2-րդ կետով սահմանված կազմակերպությունների), անհատ ձեռնարկատերերը և նոտարները. 2) կամավորության սկզբունքով հայտարարություն ներկայացնելու դեպքում՝ ա. Հայաստանի Հանրապետությունը` ի դեմս պետական մարմինների, բ. Հայաստանի Հանրապետության համայնքները` ի դեմս համայնքային կառավարչական հիմնարկների, գ. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը. 5. Հարկային մարմնում որպես ԱԱՀ վճարող չհաշվառված կազմակերպությունները և անհատ ձեռնարկատերերը չեն համարվում ԱԱՀ վճարողներ, սակայն Օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված՝ հարկման օբյեկտ համարվող գործարքներ և (կամ) գործառնություններ իրականացնելու դեպքում պարտավոր են Օրենսգրքով սահմանված կարգով, չափով և ժամկետներում հաշվարկել և պետական բյուջե վճարել այդ գործարքներից և (կամ) գործառնություններից առաջացող ԱԱՀ-ի գումարները, բացառությամբ սույն մասի երկրորդ պարբերությամբ սահմանված դեպքերի: |
ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 59 Ոչ առևտրային կազմակերպությունները և գյուղատնտեսական արտադրանք արտադրող կազմակերպություններն ու անհատ ձեռնարկատերերը մինչև Օրենսգրքի 254-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված կարգով հաշվարկվող՝ գործունեության բոլոր տեսակների մասով իրացման շրջանառության 115 միլիոն դրամը գերազանցելը Օրենսգրքի 60-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերով սահմանված՝ հարկման օբյեկտ համարվող գործարքներ իրականացնելու դեպքում (բացառությամբ գյուղատնտեսական արտադրանք չհամարվող ապրանքների մատակարարման գործարքների), այդ գործարքներից Օրենսգրքով սահմանված կարգով, չափով և ժամկետներում ԱԱՀ հաշվարկելու և պետական բյուջե վճարելու պարտավորություն չեն կրում. 6. Անհատ ձեռնարկատեր և նոտար չհանդիսացող ֆիզիկական անձինք չեն համարվում ԱԱՀ վճարողներ, սակայն պարտավոր են Օրենսգրքով սահմանված կարգով, չափով և ժամկետներում հաշվարկել և պետական բյուջե վճարել հետևյալ գործառնություններից առաջացող ԱԱՀ-ի գումարները, եթե՝ 1) նրանք ԵՏՄ անդամ պետություններից Հայաստանի Հանրապետության տարածք են ներմուծում ապրանքներ, բացառությամբ սույն հոդվածի 7-րդ մասով սահմանված դեպքի, որոնց ներմուծումը, «Մաքսային կարգավորման մասին» օրենքի համաձայն, համարվում է ձեռնարկատիրական գործունեության նպատակով իրականացվող ներմուծում. 2) նրանք ԵՏՄ անդամ չհանդիսացող պետություններից Հայաստանի Հանրապետություն են ներմուծում ապրանքներ, որոնց ներմուծումը, «Մաքսային կարգավորման մասին» օրենքի համաձայն, համարվում է ձեռնարկատիրական գործունեության նպատակով իրականացվող ներմուծում, և որոնց ներմուծման դեպքում, «Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի մասին» 2017 թվականի ապրիլի 11-ի պայմանագրի հավելվածով հաստատված Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքին համապատասխան, կիրառվում են միագումար մաքսային վճարի ձևով գանձվող մաքսատուրքեր և հարկեր. 3) մշտական հաստատություն չունեցող ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձինք իրականացնում են ԱԱՀ-ով հարկման օբյեկտ համարվող` ապրանքների ներմուծման գործառնություններ: |
ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 59 7. Ապրանքների էլեկտրոնային առևտրի շրջանակներում, եթե ապրանքի մատակարարման վայրը, Օրենսգրքի 37-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն, համարվում է Հայաստանի Հանրապետությունը, ապա այդ գործարքների մասով՝ Օրենսգրքով սահմանված կարգով, չափով և ժամկետներում ԱԱՀ-ի հաշվարկման և վճարման պարտավորությունը կրում է առևտրի էլեկտրոնային հարթակը շահագործող՝ Հայաստանի Հանրապետությունում մշտական հաստատություն չունեցող ԵՏՄ անդամ այլ պետության ոչ ռեզիդենտ կազմակերպությունը կամ անհատ ձեռնարկատերը: |