FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 4

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ՈՒՍՈՒՑՄԱՆ ՄԱՍԻՆ

article  34

ՄՈՒՀ-ի աշխատողները, նրանց իրավունքներն ու պարտականությունները.
1. ՄՈՒՀ-ի դասախոս կարող է լինել այն անձը, որն ունի՝
    1) դասավանդվող մոդուլային ծրագրի համար հիմնարար համարվող որակավորմամբ բարձրագույն կրթություն կամ առնվազն միջին մասնագիտական կրթություն և համապատասխան բնագավառում վերջին տասը տարվա ընթացքում առնվազն չորս տարվա աշխատանքային ստաժ կամ 2) բարձրագույն կրթություն կամ առնվազն միջին մասնագիտական կրթություն և դասավանդվող մոդուլային ծրագրի համար հիմնարար համարվող որակավորմամբ երաշխավորված լրացուցիչ կրթական ծրագրերով մասնագիտական ուսուցման վկայական և համապատասխան բնագավառում վերջին տասը տարվա ընթացքում առնվազն չորս տարվա աշխատանքային ստաժ, իսկ 3) վարպետի դեպքում՝ առնվազն մասնագիտական կրթություն կամ վերջին տասը տարվա ընթացքում տվյալ զբաղմունքի բնագավառում գործունեության առնվազն չորս տարվա աշխատանքային ստաժ.
2. Սույն հոդվածի 1-ին մասի իմաստով՝ հիմնարար է համարվում դասավանդվող մոդուլային ծրագրի բովանդակության առնվազն 30 տոկոսը.
3. Պետական ՄՈՒՀ-ի դասախոսի կամ վարպետի թափուր տեղերը համալրվում են կրթության պետական կառավարման լիազոր մարմնի սահմանած մրցութային կարգով։ Թափուր տեղ է համարվում տվյալ որակավորման ուղղվածության ուսումնական պլանով սահմանված առարկան կամ մոդուլը դասավանդող դասախոսի կամ վարպետի չզբաղեցրած պաշտոնը: Թափուր տեղի համար մրցույթ կարող է չհայտարարվել կրթության պետական կառավարման լիազոր մարմնի սահմանած դեպքերում.
4. ՄՈՒՀ-ի աշխատողների ընտրության, նշանակման, առաջխաղացման և վերանշանակման չափանիշներն ու պայմանները, իրավունքներն ու պարտականությունները սահմանվում են սույն օրենքով, ՄՈՒՀ-ի կանոնադրությամբ և ներքին իրավական ակտերով.
5. Մանկավարժական աշխատողների պաշտոնները դասակարգվում են հետևյալ աստիճանակարգությամբ.
    1) ասիստենտ կամ կրտսեր դասախոս, կրտսեր վարպետ.
    2) դասախոս, վարպետ.
    3) ավագ դասախոս, ավագ վարպետ.
    4) մասնագիտացված ուսուցման հրահանգիչ.
6. Սույն հոդվածի 5-րդ մասով սահմանված պաշտոնները փոխկապակցված են մանկավարժական աշխատողի ատեստավորման արդյունքների կամ շնորհված տարակարգի հետ՝ կրթության պետական կառավարման լիազոր մարմնի սահմանած կարգով։
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ՈՒՍՈՒՑՄԱՆ ՄԱՍԻՆ

article  34

7. Մշակույթի, սպորտի և այլ ոլորտներում ՄՈՒՀ-ի կրթական ծրագրերի մակարդակի և որակավորումների ուսումնառության կազմակերպման առանձնահատկություններից ելնելով՝ ՄՈՒՀ-ի կանոնադրությամբ կարող են սահմանվել ուսումնաօժանդակ, արտադրական կազմի և այլ պաշտոններ.
8. Վարչական պաշտոն զբաղեցնող կամ կառավարման գործառույթներ իրականացնող և համապատասխան որակավորում ունեցող անձինք կարող են նույն ՄՈՒՀ-ում իրականացնել նաև մանկավարժական գործունեություն՝ ոչ ավելի, քան շաբաթական ութ ակադեմիական ժամ բեռնվածությամբ.
9. Վարչական պաշտոն զբաղեցնող անձը չի կարող զբաղեցնել վարչական կամ կառավարման գործառույթներ իրականացնող այլ պաշտոն.
10. ՄՈՒՀ-ի կրթական կառուցվածքային միավորի ղեկավարի (ամբիոնի վարիչի, ոլորտային հոսքի ղեկավարի և այլն) գործունեությունը համարվում է մանկավարժական.
11. Պետական ՄՈՒՀ-ի ուսումնաօժանդակ, մանկավարժական և վարչական պաշտոններին ներկայացվող մասնագիտական չափանիշները սահմանում է լիազոր մարմինը՝ հաշվի առնելով ՄՈՒՀ-ի, կրթության մակարդակի և մասնագիտական ոլորտների կրթական ծրագրերի առանձնահատկությունները.
12. ՄՈՒՀ-ի մանկավարժական աշխատողն իրավունք ունի՝
    1) կրթական ծրագրի շրջանակներում իր հայեցողությամբ կազմելու դասընթացի կամ ուսումնական մոդուլի բովանդակությունը, ընտրելու դասավանդման և ուսումնառության մեթոդները և անհրաժեշտ ռեսուրսները, ուսանողական առաջադրանքների և հետազոտությունների թեմաները և սահմանելու դրանց կատարման մեթոդաբանությունը, ընթացիկ և ամփոփիչ արդյունքների գնահատման միջոցները, որոնք ապահովում են վերջնարդյունքների հաղթահարման արդյունավետությունը.
    2) առաջարկներ ներկայացնելու կրթական ծրագրի նկարագրերի, մոդուլների և ուսումնառության նյութերի բարելավման վերաբերյալ.
    3) մասնակցելու մասնագիտական կատարելագործման դասընթացների և մասնագիտական փոխանակման ու գիտամանկավարժական այլ միջոցառումների.
    4) մասնակցելու արտահերթ ատեստավորմանը, դիմելու որակավորման համապատասխան տարակարգ ստանալու համար.
    5) մասնակցելու փորձարարական, նորարարական ծրագրերի և մեթոդների մշակմանն ու ներդրմանը.
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ՈՒՍՈՒՑՄԱՆ ՄԱՍԻՆ

article  34

6) կազմակերպելու և իրականացնելու մասնագիտական ուսուցման և կատարելագործման, ինչպես նաև սոցիալական, կամավորական, ձեռներեցության ծրագրեր.
    7) մասնակցելու տեղական և միջազգային ծրագրերի, մրցույթների և ընդգրկվելու աշխատանքային խմբերում.
    8) ընտրելու և ընտրվելու ՄՈՒՀ-ի համապատասխան պաշտոններում և մարմիններում՝ ՄՈՒՀ-ի կանոնադրությամբ սահմանված կարգով.
    9) մասնակցելու ՄՈՒՀ-ի գործունեությանը վերաբերող հարցերի քննարկմանը.
    10) ունենալու կազմակերպական և նյութատեխնիկական պայմաններ մասնագիտական գործունեություն իրականացնելու համար.
    11) օգտվելու ՄՈՒՀ-ի գրադարանի, տեղեկատվական պահոցների ծառայություններից.
    12) ազատորեն օգտագործելու, տարածելու և փոխանակելու մասնագիտական տեղեկատվություն, տպագրելու և հրապարակելու սեփական հետազոտությունների արդյունքները, եթե դրանք չեն պարունակում օրենքով նախատեսված պետական, ծառայողական, առևտրային և այլ գաղտնիք համարվող տեղեկատվություն.
    13) պաշտպանված լինելու ուսանողների, մանկավարժական և այլ աշխատողների այնպիսի գործողություններից, որոնք նսեմացնում են իր մասնագիտական վարկանիշն ու արժանապատվությունը.
    14) օգտվելու ակադեմիական ազատության սկզբունքներից բխող իրավունքներից.
    15) սահմանված կարգով օգտվելու տրանսպորտային ծառայությունների դիմաց հատկացվող փոխհատուցումից.
    16) օգտվելու օրենքով և ՄՈՒՀ-ի կանոնադրությամբ և այլ իրավական ակտերով իրեն վերապահված այլ իրավունքներից.
13. ՄՈՒՀ-ի մանկավարժական աշխատողը պարտավոր է՝
    1) պահպանել ՄՈՒՀ-ի կանոնադրությամբ և ներքին իրավական ակտերով սահմանված պահանջները.
    2) հարգել և պաշտպանել ուսանողի իրավունքներն ու ազատությունները, պատիվն ու արժանապատվությունը.
    3) նպաստել անձի կրթության իրավունքի իրացմանը՝ հաշվի առնելով յուրաքանչյուրի կրթական կարիքների առանձնահատկությունները.
    4) նպաստել ուսանողների կողմից ուսումնառության մոդուլների յուրացմանը և ուսումնառության վերջնարդյունքները ձեռք բերելուն.
    5) մասնակցել պարտադիր ատեստավորմանը, իր պաշտոնի նկարագրին համապատասխան՝ մասնակցել վերապատրաստումների՝ համաձայն կրթության պետական կառավարման լիազոր մարմնի սահմանած կարգի և ժամանակացույցի.
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ՈՒՍՈՒՑՄԱՆ ՄԱՍԻՆ

article  34

6) հետևողականորեն կատարելագործել իր առարկայական և մասնագիտական գիտելիքներն ու հմտությունները, իրականացնել ստեղծագործական և հետազոտական աշխատանքներ.
    7) համագործակցել գործընկերների հետ փորձի փոխանակման և մասնագիտական գործունեության արդյունավետության բարձրացման նպատակով.
    8) ուսանողների մեջ ձևավորել պատշաճ վարքագիծ ու վարվելակերպ, դաստիարակել հայրենասիրություն.
    9) ուսանողների մեջ զարգացնել ինքնուրույնություն, նախաձեռնություն և ստեղծագործական ունակություններ.
    10) կատարել օրենքով, ՄՈՒՀ-ի կանոնադրությամբ, այլ իրավական ակտերով և աշխատանքային պայմանագրով նախատեսված այլ պարտականություններ.
14. Մանկավարժական աշխատողների համար ՄՈՒՀ-ը, պետական և տեղական ինքնակառավարման մարմինները, սոցիալական գործընկերները, կազմակերպությունները և անձինք կարող են սահմանել խրախուսման ձևեր։