FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 2

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ՄԱՍԻՆ

article  46

Կատարողական գործողություններ կատարելու նպատակով բնակարան կամ այլ շինություն մուտք գործելը.
1. Գույքագրման, վտարման, բնակեցման, քանդման, փորձաքննության կատարման ընթացքի ապահովման և այլ կատարողական գործողություններ կատարելու նպատակով հարկադիր կատարողը կարող է անարգել մուտք գործել պարտապանին սեփականության, ներառյալ ընդհանուր սեփականության իրավունքով պատկանող բնակարան կամ այլ շինություն։ Եթե կատարողական գործողությանը ներկա պարտապանը կամ պարտապանին ընդհանուր սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքի այլ սեփականատերը չի ապահովում հարկադիր կատարողի անարգել մուտքը, կամ եթե պարտապանը ներկա չէ կատարողական գործողությանը, ապա հարկադիր կատարողը կարող է պարտապանին սեփականության, ներառյալ ընդհանուր սեփականության իրավունքով պատկանող բնակարան կամ այլ շինություն մուտք գործել դրանք բացելու միջոցով.
2. Կատարողական գործողությունների կատարման նպատակով այլ անձանց պատկանող բնակարան կամ շինություն հարկադիր կատարողը կարող է մուտք գործել այդ բնակարանի կամ շինության սեփականատիրոջ (ժամանակավոր տիրապետողի) համաձայնությամբ: Համաձայնության բացակայության դեպքում հարկադիր կատարողը կարող է բնակարան կամ շինություն մուտք գործել դատարանի թույլտվությամբ.
3. Սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված թույլտվությունը ստանալու համար հարկադիր կատարողը դիմում է տվյալ անշարժ գույքի գտնվելու վայրի առաջին ատյանի ընդհանուր իրավասության (քաղաքացիական) դատարան՝ դիմումին կցելով դիմումի և դրան կից փաստաթղթերի պատճենները կատարողական վարույթի մասնակիցներին և տվյալ անշարժ գույքի սեփականատիրոջը (ժամանակավոր տիրապետողին) ուղարկելու վերաբերյալ ապացույցներ։ Սույն մասով սահմանված պահանջը չպահպանելու դեպքում դիմումը չի քննարկվում, որի մասին հարկադիր կատարողը տեղեկացվում է դիմումը դատարանում ստացվելուց հետո՝ եռօրյա ժամկետում:
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ՄԱՍԻՆ

article  46

4. Դատարանը հարկադիր կատարողի դիմումը քննում և որոշում է կայացնում առանց դատական նիստ հրավիրելու դիմումը ստանալու օրվանից հետո՝ տասնօրյա ժամկետում: Դատարանն այդ ժամկետում կարող է հրավիրել դատական նիստ, եթե դա թելադրված է դիմումի լուծման համար նշանակություն ունեցող հանգամանքների և գործում առկա ապացույցների վերաբերյալ պարզաբանումներ ստանալու կամ բացառապես դատական նիստում կատարման ենթակա դատավարական գործողությունների անհրաժեշտությամբ։ Այդ դեպքում դիմումը քննվում և դրա վերաբերյալ որոշում է կայացվում դիմումը ստանալուց հետո՝ մեկ ամսվա ընթացքում.
5. Դիմումի քննարկման արդյունքներով դատարանը կայացնում է որոշում։ Դատարանը բավարարում է դիմումը, եթե հիմնավորվել է հարկադիր կատարողի նշած կատարողական գործողության անհրաժեշտությունը, պիտանիությունը և համաչափությունը։ Դատարանի որոշումը կարող է բողոքարկվել, սակայն վերաքննիչ դատարանը չի կարող կասեցնել այդ որոշման կատարումը։