Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԿԵՐԻ ՄԱՍԻՆ article 5 Կառավարության լիազորությունները. 1. Հայաստանի Հանրապետությունում կերի անվտանգության ապահովման բնագավառում Կառավարության լիազորություններն են` 1) կերարտադրության և կերօգտագործման, ինչպես նաև կերիրացման բնագավառում միջազգային համագործակցության իրականացումը. 2) կերարտադրության նպատակով օգտագործվող օրգանական, անօրգանական, թունավոր, անցանկալի նյութերի ցանկի հաստատումը. 3) կերի փորձաքննության և նմուշառման կարգի սահմանումը. 4) կերի արտադրության տեխնոլոգիական հրահանգին և բաղադրագրին ներկայացվող պահանջների հաստատումը. 5) Հայաստանի Հանրապետությունում կերարտադրության նպատակով օգտագործվող հատուկ նշանակության նյութերի և կերային հավելումների կիրառությունն արգելված համարվող նյութերի ցանկի հաստատումը. 6) կերի անվտանգության նորմատիվների հաստատումը. 7) վտանգի վերլուծության և կրիտիկական կետերի հսկման (ՎՎԿԿՀ) համակարգերի ներդրման ժամանակացույցի (ըստ արտադրության ոլորտների) սահմանումը. 8) վտանգավոր կերի օգտահանման ու ոչնչացման կարգի սահմանումը. 9) կերերի փոխադրմանը և պահպանմանը ներկայացվող պահանջների սահմանումը. 10) կերի շղթայի օպերատորի գործունեության եզրակացություն տալու կարգի սահմանումը. 11) կերի և կերային հավելումների ներմուծման, արտահանման և տարանցիկ փոխադրման ընթացակարգի սահմանումը. 11.1) կերային հավելումների պետական գրանցման, մերժման, կասեցման և դադարեցման կարգի հաստատումը. 12) Հայաստանի Հանրապետությունում կերի անվտանգության միջազգային չափանիշներին ներդաշնակ ազգային չափանիշների և պահանջների ներդրման ապահովումը. 13) սույն օրենքից բխող այլ իրավական ակտերի ընդունումը. 14) սույն օրենքով և այլ օրենքներով սահմանված այլ լիազորությունների իրականացումը: |