FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  136

Հայցի ապահովման միջոցների պահպանումը.
1. Հայցը բավարարելու մասին վճիռ կայացվելու դեպքում հայցի ապահովման միջոցները պահպանվում են մինչև վճռի կատարումը: Հայցը բավարարելու մասին վճռի կայացումից հետո հայցի ապահովման միջոցը դատարանի որոշմամբ կարող է վերացվել հայցի ապահովում պահանջած անձի միջնորդությամբ.
2. Հայցը մերժելու մասին վճիռ կայացվելու դեպքում հայցի ապահովման միջոցները պահպանվում են մինչև վճռի օրինական ուժի մեջ մտնելը.
3. Հայցը մասնակիորեն բավարարվելու դեպքում դատարանը, ելնելով գործի հանգամանքներից, լուծում է հայցի ապահովման միջոցն ամբողջությամբ կամ մասնակիորեն վերացնելու հարցը: