FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  345.3

Դիմումին ներկայացվող պահանջները.
1. Նոտարի կողմից գումարի բռնագանձման պահանջով արձակված կարգադրությունը չեղյալ ճանաչելու վերաբերյալ դիմումում նշվում են՝
    1) դատարանի անվանումը, որտեղ ներկայացվում է դիմումը.
    2) կարգադրություն արձակած նոտարի անունը և նոտարական տարածքը.
    3) կարգադրության վարույթի մասնակիցների անունները (անվանումները), նրանց հաշվառման (գտնվելու) վայրի, ֆիզիկական անձի հաշվառման վայր չունենալու դեպքում՝ բնակվելու վայրի, իսկ բնակության վայրն անհայտ լինելու դեպքում՝ գույքի գտնվելու վայրի հասցեն, ֆիզիկական անձի անձնագրային տվյալները, առկայության դեպքում՝ հանրային ծառայությունների համարանիշը, իրավաբանական անձի դեպքում՝ պետական գրանցման համարը.
    4) գումարի բռնագանձման պահանջով կարգադրության արձակման տարին, ամիսը, ամսաթիվը, վայրը և համարը.
    5) գումարի բռնագանձման պահանջով արձակված կարգադրությունը կողմերի համար պարտադիր դառնալու ամսաթիվը.
    6) գումարի բռնագանձման պահանջով արձակված կարգադրությունը վիճարկելու հիմքերն ու հիմնավորումները.
    7) գումարի բռնագանձման պահանջով արձակված կարգադրությունն ամբողջությամբ կամ մասնակիորեն չեղյալ ճանաչելու վերաբերյալ պահանջը.
2. Գումարի բռնագանձման պահանջով արձակված կարգադրությունը չեղյալ ճանաչելու վերաբերյալ դիմումին կցվում են՝
    1) գումարի բռնագանձման պահանջով արձակված կարգադրության բնօրինակը կամ դրա պատշաճ ձևով վավերացրած պատճենը.
    2) օրենքով սահմանված կարգով և չափով պետական տուրքի վճարման փաստը հավաստող փաստաթուղթը.
    3) դիմումը և դրան կից փաստաթղթերը մյուս կողմին և նոտարին ուղարկելը հավաստող փաստաթուղթը.
3. Սույն օրենսգրքի 345.1-ին հոդվածի կամ սույն հոդվածի պահանջների խախտման դեպքում դատարանը սույն օրենսգրքի 127-րդ հոդվածով սահմանված կարգով վերադարձնում է նոտարի կողմից գումարի բռնագանձման պահանջով արձակված կարգադրությունը չեղյալ ճանաչելու վերաբերյալ դիմումը: