FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  335

Ապացույցների անթույլատրելիության հարցի քննարկումը.
1. Բոլոր ապացույցները հետազոտելուց հետո դատարանը կողմերին հարցնում է, թե արդյոք նրանք միջնորդում են անթույլատրելի ճանաչել որևէ հետազոտված ապացույց.
2. Միջնորդությունը բավարարվելու դեպքում դատարանը կայացնում է տվյալ ապացույցն անթույլատրելի ճանաչելու մասին որոշում` առանձին փաստաթղթի ձևով, իսկ միջնորդությունը մերժելու դեպքում` կայացնում է որոշում.
3. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված միջնորդությունների հարցը քննարկելուց և լուծելուց հետո դատարանն իրավասու է իր նախաձեռնությամբ քննարկման առարկա դարձնելու հետազոտված ցանկացած ապացույցի անթույլատրելիության հարցը: Ապացույցն անթույլատրելի ճանաչելու որոշումը կայացվում է առանձին փաստաթղթի ձևով: