FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ՎԱՐՉԱՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԲԱԺԱՆՄԱՆ ՄԱՍԻՆ

article  5.1

Նոր համայնքների ձևավորումը.
1. Նոր համայնքներ ձևավորվում են համայնքների միավորման կամ բաժանման միջոցով: Նոր համայնքներ ձևավորվում են նաև համայնքի և այլ համայնքի բնակավայրի միավորման կամ համայնքից բնակավայրի անջատման միջոցով.
2. Համայնքների միավորումը մեկից ավելի համայնքների կամ համայնքների և այլ համայնքների բնակավայրերի միավորման միջոցով մեկ նոր համայնքի ձևավորումն է.
3. Համայնքների բաժանումը մեկ համայնքի բաժանման միջոցով մեկից ավելի նոր համայնքների ձևավորումն է, ինչպես նաև համայնքից բնակավայրի անջատումը.
4. Միավորվել կարող են միևնույն մարզի ընդհանուր վարչական սահմաններ ունեցող համայնքները, ինչպես նաև սահմանակից մարզի ընդհանուր վարչական սահմաններ ունեցող համայնքները.
5. Սահմանակից մարզերի համայնքների (բնակավայրերի) միավորման դեպքում սույն օրենքի 6-րդ հոդվածի առաջին պարբերությամբ սահմանված կարգով փոփոխվում է Հայաստանի Հանրապետության մարզային բաժանումը: