Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 129 Գործունեության որոշակի տեսակով զբաղվելու իրավունքի ժամանակավոր դադարեցումը. 1. Գործունեության որոշակի տեսակով զբաղվելու իրավունքի ժամանակավոր դադարեցումը տնտեսական, ներառյալ ձեռնարկատիրական, կամ այլ գործունեության որոշակի տեսակով կամ մի քանի տեսակներով զբաղվելու արգելքն է՝ 2 ամսից մինչև 2 տարի ժամկետով. 2. Գործունեության որոշակի տեսակով զբաղվելու իրավունքի ժամանակավոր դադարեցումը նշանակվում է գործունեության այն տեսակի համար, որի իրականացման ընթացքում կատարվել է հանցանքը, կամ որի իրականացման հետ կապված է եղել հանցագործությունը: Եթե հանցագործությունը կապված է եղել գործունեության մի քանի տեսակների հետ, ապա դատարանը ժամանակավոր դադարեցնում է գործունեության այն տեսակով զբաղվելու իրավունքը, որն անմիջականորեն կապված է եղել հանցանքի կատարման հետ. 3. Գործունեության որոշակի տեսակով զբաղվելու իրավունքի ժամանակավոր դադարեցումը նշանակվում է, եթե դա ուղղակիորեն չի հանգեցնի իրավաբանական անձի սնանկացման. 4. Գործունեության որոշակի տեսակով զբաղվելու իրավունքի ժամանակավոր դադարեցումից խուսափելու դեպքում այն փոխարինվում է հարկադիր լուծարմամբ. 5. Գործունեության որոշակի տեսակով զբաղվելու իրավունքի ժամանակավոր դադարեցումը չի կարող նշանակվել հանրային ծառայությունների կարգավորվող ոլորտում գործունեություն իրականացնող իրավաբանական անձի նկատմամբ, ինչպես նաև այն իրավաբանական անձանց նկատմամբ, որոնց գործունեությունը դադարեցնելու համար Սահմանադրությամբ կամ այլ իրավական ակտերով հատուկ կարգ է սահմանված: |