FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 2

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՇԽԱՐՀԱԳՐԱԿԱՆ ՆՇՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

article  12

Պահպանության իրավունքը.
1. Աշխարհագրական նշումը, ծագման տեղանունը կամ երաշխավորված ավանդական արտադրանքը կարող են գրանցվել, եթե՝
    1) դրանք համապատասխանում են սույն օրենքի 8-րդ հոդվածի կամ համապատասխան դեպքում՝ 9-րդ հոդվածի, ինչպես նաև 11-րդ հոդվածի դրույթներին, և պահպանության տրամադրումը ենթակա չէ մերժման 10-րդ հոդվածի դրույթների համաձայն.
    2) գրանցման ներկայացված հայտը համապատասխանում է սույն օրենքով սահմանված պահանջներին.
2. Աշխարհագրական նշման, ծագման տեղանվան կամ երաշխավորված ավանդական արտադրանքի գրանցման հայտ ներկայացնելու իրավունք ունի միայն խումբը, որն իրականացնում է հայտում նշված ապրանքների արտադրական գործունեություն, և այդ գործունեության արդյունքում ստեղծված արտադրանքը համապատասխանում է սույն օրենքի 8-րդ կամ 9-րդ հոդվածների պահանջներին.
3. Աշխարհագրական նշման կամ ծագման տեղանվան գրանցման հայտ ներկայացնող խմբին՝
    1) կարող է հավասարեցվել մեկ ֆիզիկական կամ իրավաբանական անձ, եթե հայտ ներկայացնելու թվականի դրությամբ նա միակ անձն է, որն իրականացնում է հայտում նշված ապրանքների արտադրական գործունեությունը.
1.1) կարող է փոխարինել գյուղատնտեսության ոլորտը համակարգող պետական կառավարման լիազոր մարմինն այն դեպքում, երբ արտադրողները, բնական, արտադրական կամ այլ պատճառներով պայմանավորված, չեն կարողանում ձևավորել խումբ.
    2) կարող են միանալ նաև այլ շահագրգիռ անձինք.
4. Խումբը կարող է սույն հոդվածի 2-րդ մասի համաձայն գրանցման հայտ ներկայացնել միայն այն ապրանքների համար, որոնք արտադրում, վերամշակում կամ արդյունահանում են խմբի անդամները.
5. Պահպանվող աշխարհագրական նշման կամ պահպանվող ծագման տեղանվան օգտագործման իրավունքը համատեղ պատկանում է այն անձանց, որոնք տվյալ ապրանքներն արտադրում և (կամ) վերամշակում և (կամ) պատրաստում են համապատասխան աշխարհագրական գոտում՝ պահպանելով տեխնիկական հատկորոշումների դրույթները։
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՇԽԱՐՀԱԳՐԱԿԱՆ ՆՇՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

article  12

6. Համապատասխան աշխարհագրական գոտում գտնվող ցանկացած ֆիզիկական կամ իրավաբանական անձ, որը պահպանվող աշխարհագրական նշման կամ պահպանվող ծագման տեղանվան տեխնիկական հատկորոշումների դրույթների համաձայն արտադրում և (կամ) վերամշակում և (կամ) պատրաստում է ապրանք, կարող է պետական լիազոր մարմին հայտ ներկայացնել՝ դրա օգտագործման իրավունքն ստանալու համար.
7. Ցանկացած ֆիզիկական կամ իրավաբանական անձ, որն առաջին անգամ է առևտրային շրջանառության մեջ դնում երաշխավորված ավանդական արտադրանք, նույնիսկ եթե խմբի անդամ է, պարտավոր է այդ մասին նախապես գրավոր ծանուցել սույն օրենքի 37-րդ հոդվածում նշված իրավասու մարմիններին: