Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՄԱՍԻՆ article 14 Ծառայողական և քրեադատավարական վերադասությունը. 1. Քննչական կոմիտեի նախագահը վերադաս է քննչական կոմիտեի բոլոր ծառայողների համար. 2. Քննչական կոմիտեի նախագահի տեղակալը վերադաս է իր համակարգման ներքո գտնվող քննչական կոմիտեի բոլոր ծառայողների համար. 3. Քննչական կոմիտեի ստորաբաժանման պետը վերադաս է տվյալ ստորաբաժանման բոլոր ծառայողների համար. 4. Քննչական կոմիտեում ծառայողական վերադասության մյուս հարաբերությունները կարգավորվում են քննչական կոմիտեի կանոնադրությամբ. 5. Քննչական կոմիտեում քրեադատավարական վերադասության հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով: |