Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՋՐԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 70 Խմելու ջրի ստանդարտները. Բնակչության` խմելու, առողջապահական, կոմունալ և կենցաղային սպասարկման կարիքների համար հատկացվող ջուրը պետք է համապատասխանի խմելու ջրի ստանդարտներին: Խմելու ջրի մատակարարումն իրականացնող անձինք պետք է ապահովեն խմելու ջրի որակի համապատասխանությունը ստանդարտներին: Առողջապահության պետական լիազորված մարմինն օրենսդրությամբ սահմանված կարգով հսկողություն է սահմանում բնակչությանը մատակարարվող խմելու ջրի՝ ստանդարտներին համապատասխանության նկատմամբ: Խմելու ջրի մատակարարման համակարգերը դասվում են կենսաապահովման կարևորագույն ջրային համակարգերի շարքին: Խմելու ջրի ստանդարտների պահանջներին համապատասխանող ջրային ռեսուրսը կարող է օգտագործվել որպես բնակչության` խմելու, առողջապահական, կոմունալ և կենցաղային սպասարկման կարիքների համար ջրային աղբյուր, եթե կառավարության սահմանած կարգին համապատասխան հնարավոր է այդտեղ ապահովել սանիտարական գոտիներ և հատուկ պահպանման տեղամասեր: Ջրամատակարարումից առաջ խմելու ջրի վերամշակում և ջրապատրաստում կարող է իրականացվել միայն կառավարության սահմանած կարգին համապատասխան մշակված ու հաստատված եղանակներով: |