Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 3
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 25 Ընդհանուր ժողովի գործունեության կազմակերպումը. 1. Ընդհանուր ժողովի որոշումները կարող են նաև ընդունվել հեռակա քվեարկության (հարցման) միջոցով, բացառությամբ սույն օրենքի 24-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ, 3-րդ և 7-րդ կետերում նշված հարցերի: Տարեկան ընդհանուր ժողովը չի կարող անցկացվել հեռակա կարգով քվեարկության (հարցման) միջոցով: Ընկերության ընդհանուր ժողովի հեռակա նիստերը գումարվում են Ընկերության կանոնադրությամբ սահմանված հեռակա կարգով` նիստերի գումարման և անցկացման կարգի համաձայն: Ընդ որում, ընդհանուր ժողովի որոշումները կարող են ընդունվել այնպիսի նիստով, որի ժամանակ ընդհանուր ժողովի մասնակիցները կարող են հաղորդակցվել միմյանց հետ հեռախոսային, հեռուստակապի կամ այլ կապի, ներառյալ` էլեկտրոնային փոստի, ծրագրային և հավելվածային հարթակների (այդ թվում` բջջային հավելվածների) միջոցով՝ իրական ժամանակի ռեժիմում: Նման նիստը հեռակա (հարցման) կարգով անցկացված նիստ չի համարվում, իսկ այդպիսի նիստում ընդունված որոշումները չեն համարվում հեռակա քվեարկության (հարցման) միջոցով ընդունված. 2. Ընդհանուր ժողովին մասնակցելու իրավունք ունեն՝ 1) Ընկերության հասարակ (սովորական) բաժնետոմսերի սեփականատեր հանդիսացող մասնակիցները՝ իրենց պատկանող ձայների քանակով, ինչպես նաև ձայնի իրավունք տվող մասնակցության անվանատերերը. 2) Ընկերության արտոնյալ բաժնետոմսերի սեփականատեր հանդիսացող բաժնետերերը՝ իրենց պատկանող արտոնյալ բաժնետոմսերի քանակին և անվանական արժեքին համապատասխան ձայների քանակով, ինչպես նաև այդ բաժնետոմսերի անվանատերերը՝ օրենքով և Ընկերության կանոնադրությամբ սահմանված դեպքերում և կարգով. 3) Ընկերության մասնակից չհանդիսացող խորհրդի և գործադիր մարմնի անդամները՝ խորհրդակցական ձայնի իրավունքով. 4) Ընկերության ներքին աուդիտի ստորաբաժանման անդամները՝ որպես դիտորդներ. 5) Ընկերության արտաքին աուդիտն իրականացնող անձը՝ որպես դիտորդ (եթե նրա եզրակացությունն առկա է գումարվող ընդհանուր ժողովի օրակարգի հարցերում). 6) պատասխանատու ակտուարը՝ որպես դիտորդ (եթե նրա եզրակացությունն առկա է գումարվող ընդհանուր ժողովի օրակարգի հարցերում). 7) Կենտրոնական բանկի լիազորած պաշտոնատար անձինք. 8) Ընկերության կանոնադրությամբ նախատեսված այլ անձինք: |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 25 3. Ընդհանուր ժողովին մասնակցելու իրավունք ունեցող Ընկերության մասնակիցների ցուցակը կազմվում է խորհրդի սահմանած տարվա, ամսվա, ամսաթվի դրությամբ՝ Ընկերության մասնակիցների ռեեստրի տվյալների հիման վրա. 4. Ընդհանուր ժողովին մասնակցելու իրավունք ունեցող՝ Ընկերության մասնակիցների ցուցակը կազմելու տարին, ամիսը, ամսաթիվը պետք է միաժամանակ բավարարի հետևյալ երկու պահանջները. ա) այն չպետք է նախորդի ընդհանուր ժողով գումարելու մասին որոշումը ընդունելու օրվան, բ) ցուցակը կազմելու օրվա և ընդհանուր ժողովի անցկացման օրվա միջև ընկած ժամանակահատվածը չի կարող 45 օրից ավելի լինել. 5. Եթե ընդհանուր ժողովը գումարվում է հեռակա քվեարկությամբ, ապա դրան մասնակցելու իրավունք ունեցող Ընկերության մասնակիցների ցուցակը կազմելու տարին, ամիսը, ամսաթիվը սահմանվում են ընդհանուր ժողովի գումարման օրվանից առնվազն 35 օր շուտ. 6. Ընկերություններն իրենց մասնակիցների ընդհանուր ժողովի անցկացման մասին Կենտրոնական բանկին ծանուցում են դրա անցկացումից ոչ ուշ, քան 15 օր առաջ. 7. Ընդհանուր ժողովին մասնակցելու իրավունք ունեցող Ընկերության մասնակիցների ցուցակը կազմելու համար բաժնետոմսերի անվանատերը պարտավոր է ցուցակը կազմելու տարով, ամսով, ամսաթվով տվյալներ տրամադրել այն անձանց մասին, որոնց շահերը ներկայացնելու նպատակով նա տնօրինում է բաժնետոմսերը. 8. Ընդհանուր ժողովին մասնակցելու իրավունք ունեցող Ընկերության մասնակիցների ցուցակը պետք է տվյալներ պարունակի Ընկերության յուրաքանչյուր մասնակցի անվան (անվանման), գտնվելու (բնակության) վայրի և Ընկերության կանոնադրական կապիտալում նրան պատկանող մասնակցության մասին: Բաժնետիրական ընկերության՝ ընդհանուր ժողովին մասնակցելու իրավունք ունեցող մասնակիցների ցուցակում կանոնադրական կապիտալում բաժնետիրոջը պատկանող մասնակցության մասին տվյալները պետք է լինեն ըստ բաժնետոմսերի տեսակների և դասերի. 9. Ընդհանուր ժողովին մասնակցելու իրավունք ունեցող Ընկերության մասնակիցների ցուցակը պետք է ժողովի անցկացումից առնվազն 10 օր առաջ տրամադրվի Ընկերության այն մասնակիցներին, որոնք գրանցված են Ընկերության մասնակիցների ռեեստրում: |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 25 10. Ընկերության մասնակցի պահանջով Ընկերությունը պարտավոր է նրան տրամադրել տեղեկանք՝ ընդհանուր ժողովին մասնակցելու իրավունք ունեցող մասնակիցների ցուցակում նրա ընդգրկման մասին. 11. Ընդհանուր ժողովին մասնակցելու իրավունք ունեցող Ընկերության մասնակիցների ցուցակում փոփոխություններ կարող են կատարվել միայն ցուցակը կազմելու ընթացքում թույլ տրված սխալներն ուղղելու կամ դրանում չընդգրկված Ընկերության մասնակիցների խախտված իրավունքները և օրինական շահերը վերականգնելու նպատակով: |