FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 2

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՈՒԴԻՏՈՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  29

Որակավորման չեղարկման հիմքերը և կարգը.
1. Որակավորումը չեղարկվում է այն դեպքերում, երբ՝
    1) որակավորումն ստացվել է սույն օրենքի 25-րդ հոդվածի 2-րդ մասով և 27-րդ հոդվածով դիմողին ներկայացված պահանջների խախտմամբ.
    2) ուժի մեջ է մտել դատարանի վճիռը, որը որպես պատիժ նախատեսում է որոշակի ժամկետով աուդիտորական գործունեության իրականացման իրավունքից զրկում.
    3) չեն պահպանվել սույն օրենքի 15-րդ հոդվածի 4-րդ և 5-րդ մասերի և 20-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջները.
    4) աուդիտորն ստորագրել է աուդիտորական եզրակացություն, որը ճանաչվել է ոչ հավաստի.
    5) չեն պահպանվել սույն օրենքի 25-րդ հոդվածի 6-րդ մասի պահանջները՝ կապված շարունակական մասնագիտական զարգացման հետ, բացառությամբ այն դեպքերի, որոնք հարգելի են համարվում «Հաշվապահական հաշվառման և աուդիտորական գործունեության կարգավորման և հանրային վերահսկողության մասին» օրենքով նախատեսված՝ աուդիտորների և փորձագետ հաշվապահների շարունակական մասնագիտական զարգացման կարգի համաձայն.
    6) աուդիտորը խուսափում է «Հաշվապահական հաշվառման և աուդիտորական գործունեության կարգավորման և հանրային վերահսկողության մասին» օրենքի համաձայն արտաքին գնահատման ենթարկվելուց կամ արտաքին գնահատման արդյունքներով ստացել է «5» գնահատական.
2. Որակավորման չեղարկման որոշումն ընդունում է մասնագիտացված կառույցը.
3. Որակավորման չեղարկման վերաբերյալ մասնագիտացված կառույցի որոշումը կարող է բողոքարկվել Հանրային վերահսկողության խորհուրդ՝ չեղարկման վերաբերյալ մասնագիտացված կառույցի համապատասխան որոշման ընդունման օրվան հաջորդող 20 աշխատանքային օրվա ընթացքում, կամ դատական կարգով.
4. Բողոքարկման ընթացքում որակավորման չեղարկման վերաբերյալ մասնագիտացված կառույցի որոշումը կասեցվում է: Բողոքարկման ընթացքում աուդիտորի՝ մասնագիտացված կառույցին անդամակցությունը համարվում է կասեցված: Հանրային վերահսկողության խորհրդի կամ դատարանի կողմից բողոքարկման չբավարարման դեպքում որակավորման չեղարկման վերաբերյալ մասնագիտացված կառույցի որոշումը մնում է անփոփոխ: Բողոքարկման բավարարման դեպքում Հանրային վերահսկողության խորհրդի որոշման հիման վրա մասնագիտացված կառույցը կայացնում է որակավորման չեղարկումը դադարացնելու վերաբերյալ որոշում:
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՈՒԴԻՏՈՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  29

5. Անձը, որի որակավորումը չեղարկվել է սույն հոդվածի 1-ին մասի 3-րդ և 4-րդ կետերի համաձայն, իրավունք չունի որակավորման քննությունների համար կրկին դիմելու մասնագիտացված կառույց որակավորումը չեղարկելու ամսաթվից հետո՝ երեք տարվա ընթացքում.
6. Անձը, որի որակավորումը չեղարկվել է սույն հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն, իրավունք չունի որակավորման քննությունների համար կրկին դիմելու մասնագիտացված կառույց դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած վճռով նախատեսված ժամկետի ընթացքում: