Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 1235 Ժառանգությունը բաժանելիս դրա զանգվածի մեջ մտնող որոշակի գույքի նկատմամբ ժառանգի նախապատվության իրավունքը. 1. Ժառանգությունը բաժանելու դեպքում ժառանգատուի հետ գույքի նկատմամբ ընդհանուր սեփականության իրավունք ունեցող ժառանգն իրեն հասանելիք ժառանգության բաժնի հաշվին այդ գույքն ստանալու նախապատվության իրավունք ունի. 2. Ժառանգությունը բաժանելու դեպքում ժառանգատուին պատկանող բնակելի տան (բնակարանի) նկատմամբ բնակելի տարածության օգտագործման իրավունք ունեցող ժառանգն իրեն հասանելիք ժառանգության բաժնի հաշվին այդ տունը (բնակարանը), ինչպես նաև տնային գործածության իրերը և այլ առարկաներն ստանալու նախապատվության իրավունք ունի. 3. Գույքի և ժառանգության նախապատվության իրավունք ունեցող ժառանգին հասանելիք բաժնի անհամաչափությունը վերացվում է մնացած ժառանգներին ժառանգության զանգվածից այլ գույք կամ փոխհատուցում` ներառյալ համապատասխան դրամական գումար տալու միջոցով. 4. Ժառանգը կարող է իրականացնել իր նախապատվության իրավունքը միայն մյուս ժառանգներին համապատասխան փոխհատուցում տրամադրելուց հետո, եթե այլ բան սահմանված չէ ժառանգների համաձայնությամբ: |