Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՖՈՆԴԵՐԻ ՄԱՍԻՆ article 83 Լուծարային հաշվեկշռի հաստատումը: Լուծարային հանձնաժողովի գործունեության դադարումը. 1. Պարտատերերի հետ հաշվարկներն ավարտելուց հետո լուծարային հանձնաժողովը կազմում է լուծարային հաշվեկշիռը և լուծարվող կառավարչի մասնակիցների ընդհանուր ժողովի կողմից այն հաստատվելու պահից եռօրյա ժամկետում ներկայացնում է Կենտրոնական բանկ. 2. Կենտրոնական բանկը տասնօրյա ժամկետում կայացնում է լուծարային հաշվեկշիռը հաստատելու կամ հաստատումը մերժելու մասին որոշում` նշելով մերժման հիմքերը: Կենտրոնական բանկը մերժում է լուծարային հաշվեկշռի հաստատումը, եթե լուծարային հանձնաժողովը խախտել է սույն օրենքի պահանջները. 3. Կենտրոնական բանկի կողմից լուծարային հաշվեկշիռը չհաստատվելու դեպքում լուծարային հանձնաժողովը 10-օրյա ժամկետում վերացնում է Կենտրոնական բանկի կողմից լուծարային հաշվեկշռի հաստատումը մերժելու հիմքերը և լուծարային հաշվեկշիռը լուծարվող կառավարչի մասնակիցների ընդհանուր ժողովի կողմից հաստատվելուց հետո այն հաստատելու մասին նոր միջնորդագիր է ներկայացնում Կենտրոնական բանկ: Կենտրոնական բանկն այդ միջնորդագիրը քննում է սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված կարգով. 4. Կենտրոնական բանկի կողմից լուծարային հաշվեկշիռը հաստատվելու մասին որոշումը կայացնելու պահից երեք աշխատանքային օրվա ընթացքում Կենտրոնական բանկը լուծարվող կառավարչին գրանցումից հանելու մասին գրառում է կատարում կառավարիչների գրանցումների մատյանում, որից հետո կառավարիչը համարվում է լուծարված, իսկ նրա գործունեությունը` դադարած: Կենտրոնական բանկն այդ մասին հինգ աշխատանքային օրվա ընթացքում ծանուցում է իրավաբանական անձանց պետական գրանցում իրականացնող մարմնին. 5. Կենտրոնական բանկի կողմից լուծարային հաշվեկշիռը հաստատելու մասին որոշումը կայացնելու պահից եռօրյա ժամկետում լուծարային հանձնաժողովը կառավարչի լուծարման վերաբերյալ Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված ձևով և կարգով հրապարակում է տեղեկատվություն, որից հետո լուծարային հանձնաժողովն ազատվում է կառավարչի լուծարման հետ կապված պարտավորություններից: |