Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 2
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԱՐԲԻՏՐԱԺԻ ՄԱՍԻՆ article 2 Սահմանումները և մեկնաբանման կանոնները. Սույն օրենքի իմաստով` 1) «արբիտրաժ» նշանակում է ցանկացած արբիտրաժ, անկախ դրա` մշտապես գործող արբիտրաժային հաստատության կողմից կամ առանց նման հաստատության իրականացվելու հանգամանքի. 2) «արբիտրաժային տրիբունալ» նշանակում է միանձնյա արբիտր կամ արբիտրների կազմ. 3) «դատարան» նշանակում է որևէ պետության դատական համակարգի մասը կազմող մարմին կամ դատարան. 4) «առևտրային» հասկացությունը ներառում է քաղաքացիական իրավահարաբերություններից առաջացող առևտրային բնույթի բոլոր վեճերը, ներառյալ՝ այդ իրավահարաբերությունների առնչությամբ գործարքները կնքված լինելու կամ դրանց անվավերության հետ կապված հարցերը: Առևտրային բնույթը, առանց սահմանափակման, մասնավորապես ներառում է բանկերի կամ այլ ֆինանսական կազմակերպությունների և նրանց հաճախորդների միջև կնքված գործարքներից բխող կամ դրանց հետ կապված վեճերը, ապրանքների մատակարարման և փոխանակման ու ծառայությունների մատուցման, առևտրային ներկայացուցչության կամ գործակալության, ֆակտորինգի, վարձակալության, լիզինգի, աշխատանքների կատարման, խորհրդատվության, նախագծման, լիցենզային, ներդրման, ֆինանսավորման, ապահովագրության, շահագործման կամ կոնցեսիայի, համատեղ ձեռնարկատիրության կամ արդյունաբերական, ձեռնարկատիրական համագործակցության այլ ձևերի, ծովային, օդային, երկաթուղային և ավտոմոբիլային փոխադրումների հետ կապված իրավահարաբերությունները. 5) այնտեղ, ուր սույն օրենքի դրույթները, բացառությամբ 28-րդ հոդվածի, կողմերին վերապահում են որևէ կոնկրետ հարց լուծելու ազատություն, ապա այն ներառում է նաև կողմերի իրավունքը` այդ հարցը լուծելու նպատակով լիազորել երրորդ անձի, ներառյալ` որևէ հաստատության. 6) այնտեղ, ուր սույն օրենքի դրույթները հիշատակում են, որ կողմերը համաձայնվել են կամ կարող են համաձայնվել կամ ցանկացած այլ կերպ հղում են կատարում կողմերի համաձայնության վրա, այդպիսի համաձայնությունը ներառում է համաձայնության մեջ նշված ցանկացած արբիտրաժային կանոններ. |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԱՐԲԻՏՐԱԺԻ ՄԱՍԻՆ article 2 7) եթե սույն օրենքի դրույթները, բացառությամբ 25-րդ հոդվածի 1-ին կետի և 32-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի, կիրառելի են հայցի նկատմամբ, ապա դրանք հավասարապես կիրառելի են նաև հակընդդեմ հայցի նկատմամբ, և երբ կիրառելի են պատասխանի նկատմամբ, հավասարապես կիրառելի են նաև հակընդդեմ հայցի պատասխանի նկատմամբ: |