Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԿԱՑՈՒԹՅԱՆ ԱԿՏԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԱՍԻՆ article 13 Պետական տուրքը և քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցման ոլորտի գործառույթների իրականացման վճարովիությունը. 1. Սույն օրենքով նախատեսված քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցումների և դրանցից բխող այլ գործառույթների իրականացման համար գանձվում է պետական տուրք՝ «Պետական տուրքի մասին» օրենքով սահմանված կարգով և չափով. 2. Քաղաքացիական կացության ակտերի գրանցման հետ կապված լրացուցիչ ծառայությունների (այդ թվում՝ օրենքով սահմանված ժամկետից կարճ ժամկետում մատուցվող ծառայությունների) ցանկը և դրանց դիմաց գանձվող վճարները, որոնք ուղղվում են պետական բյուջե, սահմանվում են Կառավարության որոշմամբ. 3. Սպասարկման կենտրոնի գործառույթներն իրականացնող իրավաբանական անձանց կողմից մատուցվող ծառայությունների դիմաց գանձվող վճարների չափը և կարգը սահմանում է Կառավարությունը: |