Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 2
ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀՀ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 150.10 Ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհները ոռոգման առուներով, կապի, էլեկտրականության գծերով, խողովակաշարերով կամ այլ հաղորդակցուղիներով, ավտոմոբիլային ճանապարհներով կամ երկաթուղային գծերով հատման, դրանց տեղադրման և վերատեղադրման կարգը խախտելը. 1. Ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհները առանց պետական ճանապարհային մարմնի հետ համաձայնեցնելու ոռոգման առուներով, կապի, էլեկտրականության գծերով, խողովակաշարերով կամ այլ հաղորդակցուղիներով, ավտոմոբիլային ճանապարհներով կամ երկաթուղային գծերով հատելը, օտարման շերտում դրանց տեղադրելը կամ վերատեղադրելը՝ առաջացնում են տուգանքի նշանակում պաշտոնատար անձանց նկատմամբ` միջպետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների մասով` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրհիսնապատիկի չափով, իսկ հանրապետական և մարզային նշանակության ավտոմոբիլային ճանապարհների մասով` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով. 2. Ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհները ոռոգման առուներով, կապի, էլեկտրականության գծերով, խողովակաշարերով կամ այլ հաղորդակցուղիներով, ավտոմոբիլային ճանապարհներով կամ երկաթուղային գծերով հատման, օտարման շերտում դրանց տեղադրման կամ վերատեղադրման՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգը կամ տեխնիկական պայմանները խախտելը, բացառությամբ սույն հոդվածի 1-ին և 3-րդ մասերի՝ առաջացնում է տուգանքի նշանակում` միջպետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների մասով` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով, իսկ հանրապետական և մարզային նշանակության ավտոմոբիլային ճանապարհների մասով` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով. 3. Ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհի հողային պաստառի վրայով, բացի ճանապարհային տեխնոլոգիական կապից և լուսավորումից, որևէ հաղորդակցուղի տեղադրելը` առաջացնում է տուգանքի նշանակում` միջպետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների մասով` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրհիսնապատիկի չափով, իսկ հանրապետական և մարզային նշանակության ավտոմոբիլային ճանապարհների մասով՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով. 4. Ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհների օտարման շերտի սահմաններում հողային (շինարարական) աշխատանքների կատարման հետևանքով վնասված հողապաստառի, ճանապարհային կահավորանքի, տեխնոլոգիական կապի նախկին տեսքը չվերականգնելը` |
ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀՀ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 150.10 առաջացնում է տուգանքի նշանակում` միջպետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների մասով` սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով, իսկ հանրապետական և մարզային նշանակության ավտոմոբիլային ճանապարհների մասով` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով. 5. Սույն հոդվածով նախատեսված արարքները վարչական տույժի նշանակման օրվանից հետո՝ մեկ տարվա ընթացքում, կրկին կատարելը` առաջացնում է տուգանքի նշանակում` տվյալ արարքի համար սույն հոդվածով սահմանված տուգանքի կրկնապատիկի չափով: |