Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 35.2 Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմինը. 1. Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմինը` ա) սույն օրենքի հիման վրա մշակում և իրականացնում է համայնքային ծառայության միասնական պետական քաղաքականությունը. բ) իրականացնում է աշխատակազմերի կադրային գործի վարման մեթոդական ղեկավարումը և վերահսկումը. գ) համայնքային ծառայության մասին oրենսդրության պահանջներին հակասող ակտերն անվավեր ճանաչելու համար դիմում է դատարան. դ) համայնքային ծառայության մասին oրենսդրության պահանջներին հակասող գործողությունը և (կամ) անգործությունը բողոքարկում է դատարան. ե) առաջարկություններ է ներկայացնում աշխատակազմերի վերակազմակերպման, կառուցվածքային փոփոխության (անվանափոխության) և լուծարման ժամանակ համայնքային ծառայության հետ կապված հարցերի վերաբերյալ. զ) Հայաստանի Հանրապետության oրենսդրությամբ սահմանված կարգով քննում է համայնքային ծառայության վերաբերյալ առաջարկությունները, դիմումներն ու բողոքները. է) սահմանված կարգով և դեպքերում վարում է ծառայողական քննություն. ը) վարում է համայնքային ծառայության կադրերի ռեզերվը. թ) համայնքների ղեկավարներից և այլ մարմիններից ստանում է համայնքային ծառայության հետ կապված անհրաժեշտ տեղեկատվություն և նյութեր. ժ) ընդունում է սույն oրենքով նախատեսված, ինչպես նաև սույն oրենքի կատարումն ապահովող նորմատիվ իրավական ակտեր.ժա) իրականացնում է սույն oրենքով, այլ oրենքներով, դրանցից բխող իրավական ակտերով և իր կանոնադրությամբ նախատեսված այլ լիազորություններ: |