FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 2

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ՆՇԱՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

article  21

Ապրանքային նշանի գրանցման չեղյալ ճանաչումը.
1. Ապրանքային նշանի գրանցումը կարող է չեղյալ ճանաչվել դատարան ներկայացված համապատասխան հայցի կամ իրավունքների պաշտպանության գործով հակընդդեմ հայցի քննարկման արդյունքում կայացված դատարանի վճռի հիման վրա, եթե՝
    1) ապրանքային նշանի գրանցման թվականից հաշված երեք տարի անընդմեջ կամ հայցը (հակընդդեմ հայցը) ավելի ուշ ներկայացնելու դեպքում դրան անմիջականորեն նախորդող երեք տարի անընդմեջ ժամանակահատվածում ապրանքային նշանը Հայաստանի Հանրապետությունում ընդհանրապես չի օգտագործվել կամ իրական օգտագործման մեջ չի դրվել ապրանքային նշանի իրավատիրոջ կամ սույն օրենքի համաձայն` տվյալ ապրանքային նշանի օգտագործման իրավունք ունեցող անձի կողմից այն ապրանքների և (կամ) ծառայությունների նկատմամբ, որոնց համար գրանցված է ապրանքային նշանը` հաշվի առնելով սույն օրենքի 17-րդ հոդվածի դրույթները.
    2) ապրանքային նշանի իրավատիրոջ գործունեության կամ անգործության հետևանքով ապրանքային նշանը դարձել է համընդհանուր օգտագործման անվանում այն ապրանքի կամ ծառայության համար, որի համար այն գրանցված է.
    3) ապրանքային նշանի իրավատիրոջ կողմից անմիջականորեն կամ նրա համաձայնությամբ ապրանքների կամ ծառայությունների նկատմամբ ապրանքային նշանի օգտագործումը կարող է սպառողին մոլորության մեջ գցել, մասնավորապես այն ապրանքների և (կամ) ծառայությունների տեսակի հարցում, որոնց համար այն գրանցված է, կամ ապրանքների և (կամ) ծառայությունների որակի, աշխարհագրական ծագման կամ ապրանքն արտադրողի (ծառայություն մատուցողի) հարցերում.
2. Եթե ապրանքային նշանի գրանցումը չեղյալ ճանաչելու հիմքը առկա է միայն ապրանքների և (կամ) ծառայությունների մի մասի նկատմամբ, որոնց համար գրանցված է ապրանքային նշանը, ապա ապրանքային նշանի գրանցումը չեղյալ է ճանաչվում մասնակիորեն՝ միայն համապատասխան ապրանքների և (կամ) ծառայությունների նկատմամբ.
3. Սույն հոդվածի 1-ին և 2-րդ մասերով սահմանված դրույթները կիրառվում են միջազգային գրանցման հիման վրա Հայաստանի Հանրապետությունում պահպանվող ապրանքային նշանների նկատմամբ մութաթիս մութանդիս (mսtatis mսtandis):
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ՆՇԱՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

article  21

4. Սույն հոդվածի 1-3-րդ մասերին համապատասխան` դատարանի վճռի հիման վրա ապրանքային նշանի գրանցումը չեղյալ ճանաչելու դեպքում դրա իրավատերը զրկվում է ապրանքային նշանի նկատմամբ իրավունքներից ամբողջովին կամ մասնակիորեն՝ դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելու օրվանից։