Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 2
ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 315 Հայաստանի Հանրապետությունում ոչ ռեզիդենտի վճարած հարկերի մասին տեղեկանքն ստանալու համար դիմումի ընդունումը և տեղեկանքի տրամադրումը. 1. Հարկային մարմինը Օրենսգրքի 22-րդ հոդվածով սահմանված ոչ ռեզիդենտ կազմակերպություններին և Օրենսգրքի 25-րդ հոդվածով սահմանված ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձանց տրամադրում է Հայաստանի Հանրապետությունում ոչ ռեզիդենտի վճարած շահութահարկի կամ եկամտային հարկի մասին տեղեկանք՝ օտարերկրյա հարկային մարմին ներկայացնելու նպատակով. 2. Հայաստանի Հանրապետությունում ոչ ռեզիդենտի վճարած շահութահարկի կամ եկամտային հարկի մասին տեղեկանքը (այսուհետ սույն հոդվածում` տեղեկանք) ստանալու համար հարկերը վճարած ոչ ռեզիդենտը կամ նրա լիազորած անձը գրավոր դիմում է ներկայացնում Հայաստանի Հանրապետությունում հարկը պահած հարկային գործակալի հաշվառման վայրի հարկային մարմին: Եթե ոչ ռեզիդենտը Հայաստանի Հանրապետությունում շահութահարկը կամ եկամտային հարկը վճարել է առանց հարկային գործակալի, ապա դիմումը ներկայացվում է հարկային մարմնի՝ Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանն սպասարկող ստորաբաժանում. 3. Դիմումում նշվում են դիմող ոչ ռեզիդենտի լրիվ անվանումը (ֆիզիկական անձի դեպքում` անունը, ազգանունը), ռեզիդենտության պետությունը, ռեզիդենտության պետությունում նույնականացման համարը (առկայության դեպքում), եկամտի ստացման հայաստանյան աղբյուրը` նշելով եկամուտ վճարողի անվանումը (ֆիզիկական անձի դեպքում` անունը, ազգանունը) և հաշվառման (գտնվելու) հասցեն, ժամանակահատվածը, որի համար պահանջվում է տեղեկանքը: Դիմումը ստորագրվում է դիմողի կամ նրա պաշտոնատար անձի կողմից՝ նշելով դիմումի լրացման վայրն ու ամսաթիվը: Դիմումին կցվում են ոչ ռեզիդենտին եկամուտ հաշվարկելը և վճարելը, ոչ ռեզիդենտի եկամտից հարկը պահելը և Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարելը հավաստող փաստաթղթերի պատճենները, մասնավորապես` 1) ոչ ռեզիդենտի ստացած եկամուտների հաշվարկման համար հիմք հանդիսացող փաստաթղթերը. 2) ոչ ռեզիդենտի եկամուտների ստացումը հավաստող փաստաթղթերը. 3) ոչ ռեզիդենտի եկամուտներից Օրենսգրքով սահմանված կարգով հաշվարկված հարկի` Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարումը հավաստող փաստաթղթերը. 4) հարկային գործակալի կողմից ոչ ռեզիդենտի եկամտից պահված հարկի՝ Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարումը հավաստող փաստաթղթերը: |
ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 315 4. Հարկային մարմինը, ուսումնասիրելով ներկայացված փաստաթղթերը, դիմումն ստանալուց հետո՝ տասը աշխատանքային օրվա ընթացքում, դիմողին տրամադրում է տեղեկանքը կամ գրավոր մերժում է դիմումը` նշելով պատճառը: Դիմումը կարող է մերժվել, եթե ոչ ռեզիդենտի ներկայացրած փաստաթղթերից հնարավոր չէ եզրակացնել, որ ոչ ռեզիդենտի ստացած եկամուտների դիմաց հարկը պահվել է հարկային գործակալի կողմից կամ վճարվել է Հայաստանի Հանրապետության պետական բյուջե ոչ ռեզիդենտի կամ հարկային գործակալի կողմից. 5. Հայաստանի Հանրապետությունում ոչ ռեզիդենտի վճարած շահութահարկի կամ եկամտային հարկի մասին տեղեկանքի ձևը սահմանում է հարկային մարմինը: |