Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 2
ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 441 Հարկային մարմնի բողոքարկման հանձնաժողովը և բողոք ներկայացնելու կարգը. 1. Հարկային մարմնի ընդունած անհատական իրավական ակտերի, հարկային ծառայողի գործողությունների կամ անգործության վերաբերյալ վեճերի լուծման նպատակով հարկային մարմնում գործում է հարկային մարմնի բողոքարկման հանձնաժողով: Հարկային մարմնի բողոքարկման հանձնաժողովը կազմված է նախագահից և ութ անդամից, որոնք հանձնաժողովում իրենց աշխատանքը համատեղում են իրենց զբաղեցրած հարկային ծառայության պաշտոնների հետ. 2. Հարկային մարմնի բողոքարկման հանձնաժողովը ներկայացված բողոքը վարույթ է ընդունում հարկ վճարողի կողմից գրավոր կարգով և հայերեն լեզվով ներկայացված դիմում-բողոքի հիման վրա, որը պետք է պարունակի` 1) հարկային մարմնի բողոքարկման հանձնաժողովի անվանումը, որին ներկայացվում է բողոքը. 2) բողոք բերող ֆիզիկական անձի անունը, ազգանունը, ՀՎՀՀ-ն (վերջինիս բացակայության դեպքում նշվում է հանրային ծառայության համարանիշը), հասցեն, իսկ կազմակերպության դեպքում` կազմակերպության անվանումը, գտնվելու վայրը, ՀՎՀՀ-ն, իսկ ԱԱՀ վճարողների դեպքում` նաև ԱԱՀ վճարողի հաշվառման համարը, նրա անունից բողոք բերող անձի անունը, ազգանունը և պաշտոնը, ինչպես նաև հեռահաղորդակցման միջոցների տվյալները. 3) բողոքարկման առարկան. 4) բողոք բերողի պահանջը. 5) բողոքին կից ներկայացվող փաստաթղթերի ցանկը. 6) բողոքը կազմելու տարին, ամիսը և ամսաթիվը. 7) բողոք բերող անձի ստորագրությունը, կազմակերպության դեպքում` նրա անունից բողոք բերող անձի ստորագրությունը. 3. Սույն հոդվածի 2-րդ մասում նշված՝ ոչ լիարժեք ներկայացված դիմում-բողոքի դեպքում հարկային մարմինը դիմում-բողոքը ներկայացնող հարկ վճարողին գրավոր տեղեկացնում է դիմում-բողոքում առկա թերությունների մասին և առաջարկում է վերացնել դրանք՝ երեք աշխատանքային օրվա ընթացքում: Նշված ժամկետում թերությունները վերացնելու և բողոքարկման հանձնաժողովին տեղեկացնելու դեպքում դիմում-բողոքը համարվում է ընդունված այն առաջին անգամ ներկայացնելու օրվանից: Հարկային մարմնի բողոքարկման հանձնաժողովը քննության է առնում նաև թերություններով ներկայացված դիմում-բողոքը, եթե այդ թերությունները չեն խոչընդոտում բողոքի հետագա քննությանը: |
ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 441 4. Հարկային մարմնի ընդունած և ուժի մեջ մտած անհատական իրավական ակտը կարող է բողոքարկվել այն ուժի մեջ մտնելու օրվանից, իսկ հարկային ծառայողի գործողությունները կամ անգործությունը՝ այն կատարելու կամ ցուցաբերելու օրվանից երկու ամսվա ընթացքում. 5. Հարկային մարմնի բողոքարկման հանձնաժողովի աշխատակարգը, անհատական կազմը (հաշվի առնելով շահերի բախման սկզբունքի հնարավորինս պահպանությունը), բողոքարկման հանձնաժողովին ներկայացվող դիմում-բողոքի ձևը և դիմում-բողոք բերած անձին հանձնաժողովի նիստի անցկացման վայրի ու ժամանակի մասին ուղարկվող ծանուցագրի ձևը, հանձնաժողովի անդամների կողմից ներկայացվող քվեաթերթիկի ձևը, ինչպես նաև հանձնաժողովի կողմից ընդունվող որոշումների ձևերը սահմանում է հարկային մարմինը: |