Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ article 421 Ազատ պահեստները. 1. Ազատ պահեստ են համարվում շենքերը (շենքերի մասերը), շենքերի համալիրը, հարմարություններով ապահովված և սարքավորված տարածքները և (կամ) բաց հրապարակները, որոնք գտնվում են պահպանման տակ կամ ֆիզիկական անձանց մուտքի նկատմամբ հսկողության ռեժիմ ունեն և որոնց սահմաններում, սույն Օրենսգրքին համապատասխան, կարող են տեղադրվել և օգտագործվել «ազատ պահեստ» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքները, ինչպես նաև այլ ապրանքներ՝ սույն Օրենսգրքին համապատասխան (այսուհետ սույն գլխում՝ կառույցներ, շինություններ (շինությունների մասեր) և (կամ) բաց հրապարակներ). 2. Ազատ պահեստը համարվում է հիմնված անդամ պետության անձը ազատ պահեստների տիրապետողների ռեեստրում ընդգրկվելու օրվան հաջորդող օրվանից. 3. Ազատ պահեստի գործունեությունը դադարեցվում է ազատ պահեստների տիրապետողների ռեեստրից ազատ պահեստի տիրապետողին հանելու օրվան հաջորդող օրվանից. 4. Որպես ազատ պահեստ օգտագործվելու համար նախատեսված կամ օգտագործվող կառույցների, շինությունների (շինությունների մասերի) և (կամ) բաց հրապարակների տեղակայման, հարմարություններով ապահովման և սարքավորման պահանջները՝ ներառյալ ազատ պահեստի տարածքի ցանկապատման և սահմանագծի երկայնքով տեսահսկման համակարգի տեղադրման պահանջները, ինչպես նաև ազատ պահեստների ստեղծման և գործունեության կարգը սահմանվում են անդամ պետությունների օրենսդրությամբ. 5. Ազատ պահեստի տարածքում հսկիչ-անցագրային ռեժիմի ապահովումը՝ ներառյալ այդ տարածք անձանց մուտք գործելու կարգի սահմանումը, իրականացվում է անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան: |