Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐԻ ԵՎ ԱՊԱՍՏԱՆԻ ՄԱՍԻՆ article 30.2 Փախստականի նույնականացման քարտը և կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթը փոխանակելու հիմքերը և ժամկետները. 1. Փախստականի նույնականացման քարտը և կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթը փոխանակվում են՝ 1) փաստաթղթում պարունակվող տեղեկությունները փոխվելու դեպքում. 2) օգտագործման համար ոչ պիտանի լինելու դեպքում. 3) վավերականության ժամկետը լրանալու դեպքում. 4) փաստաթղթում ոչ ճիշտ տվյալների առկայության դեպքում. 5) եթե անձը նման ցանկություն է հայտնել. 2. Կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթը փոխանակվում է նաև այն դեպքում, երբ լրացել են մուտքի վիզաները փակցնելու համար նախատեսված փաստաթղթի էջերը. 3. Փախստականի նույնականացման քարտը և կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթը փոխանակվում են 15 աշխատանքային օրվա ընթացքում կամ դիմումը ներկայացնող անձի ցանկությամբ՝ առավել սեղմ ժամկետներում` գանձվող վճարի դիմաց: Գանձվող վճարի չափը և դրա դիմաց փախստականի նույնականացման քարտ տրամադրելու (փոխանակելու) ժամկետը սահմանվում են Կառավարության որոշմամբ: |