Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 3
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 93 Տնտեսական մրցակցության բնագավառում և սպառողների շահերի դեմ ուղղված իրավախախտումների համար նշանակվող տուգանքների չափերը. 1. Հակամրցակցային համաձայնություն կնքելու (կայացնելու, այդ համաձայնությանը մասնակցելու) համար նշանակվող տուգանքի չափը կազմում է հակամրցակցային համաձայնության մասնակից տնտեսավարող սուբյեկտի` այդ համաձայնությունը կնքելուն (կայացնելուն, դրան մասնակցելուն) նախորդող տարվա հասույթի մինչև 10 տոկոսը. 2. Տնտեսավարող սուբյեկտի կողմից տնտեսական գործունեության արգելված համակարգման համար նշանակվող տուգանքի չափը կազմում է իրավախախտում թույլ տված տնտեսավարող սուբյեկտի` իրավախախտմանը նախորդող տարվա հասույթի մինչև 10 տոկոսը. 3. Գերիշխող դիրքի չարաշահման համար նշանակվող տուգանքի չափը կազմում է իրավախախտում թույլ տված տնտեսավարող սուբյեկտի՝ իրավախախտմանը նախորդող տարվա հասույթի մինչև 10 տոկոսը. 4. Բանակցային ուժեղ դիրքի չարաշահման համար նշանակվող տուգանքի չափը կազմում է իրավախախտում թույլ տված տնտեսավարող սուբյեկտի՝ իրավախախտմանը նախորդող տարվա հասույթի մինչև 10 տոկոսը. 5. Համակենտրոնացումը չհայտարարագրելու համար նշանակվող տուգանքի չափը կազմում է մինչև հինգ միլիոն դրամ. 6. Արգելված համակենտրոնացումը գործողության մեջ դնելու համար նշանակվող տուգանքի չափը կազմում է տնտեսավարող սուբյեկտի` իրավախախտմանը նախորդող տարվա հասույթի մինչև 10 տոկոսը. 7. Անբարեխիղճ մրցակցության համար նշանակվող տուգանքի չափը կազմում է տնտեսավարող սուբյեկտի՝ տվյալ իրավախախտմանը նախորդող տարվա հասույթի մինչև հինգ տոկոսը. 7.1. Սպառողների շահերի դեմ ուղղված իրավախախտման համար նշանակվող տուգանքի չափը կազմում է տնտեսավարող սուբյեկտի՝ տվյալ իրավախախտմանը նախորդող տարվա հասույթի մինչև հինգ տոկոսը՝ պատասխանատվության միջոցի ընտրության և տուգանքի հաշվարկման մեթոդաբանությամբ սահմանված առանձնահատկությունների հաշվառմամբ: |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 93 8. Հանձնաժողովի նախագահի գրությամբ կամ Հանձնաժողովի որոշմամբ կամ օրենսդրությամբ սահմանված փաստաթղթեր կամ այլ տեղեկատվություն սահմանված ժամկետում չներկայացվելու կամ ոչ հավաստի, ոչ ամբողջական, ապակողմնորոշիչ տեղեկություններ ներկայացվելու կամ սեփական նախաձեռնությամբ Հանձնաժողով ոչ հավաստի, կեղծ, ապակողմնորոշիչ փաստաթղթեր կամ այլ տեղեկություններ ներկայացվելու համար նշանակվող տուգանքի չափը կազմում է մինչև հինգ միլիոն դրամ. 9. Վարույթով պատասխանող տնտեսավարող սուբյեկտի կողմից Հանձնաժողովի նախագահի գրությամբ կամ Հանձնաժողովի որոշմամբ կամ օրենսդրությամբ սահմանված փաստաթղթեր կամ այլ տեղեկատվություն սահմանված ժամկետում չներկայացվելու կամ ոչ հավաստի, ոչ ամբողջական, ապակողմնորոշիչ տեղեկություններ ներկայացվելու կամ սեփական նախաձեռնությամբ Հանձնաժողով ոչ հավաստի, կեղծ, ապակողմնորոշիչ փաստաթղթեր կամ այլ տեղեկություններ ներկայացվելու համար նշանակվող տուգանքի չափը կազմում է մինչև վարույթով քննարկվող իրավախախտման համար սահմանված տուգանքի չափը, իսկ մի քանի խախտումների դեպքում՝ դրանց համար սահմանված առավել խիստ տուգանքի չափը. 10. Հանձնաժողովի լիազորությունների իրականացմանը կամ Հանձնաժողովի անդամի կամ աշխատակցի՝ օրենսդրությամբ վերապահված իրավունքների կամ պարտականությունների կատարմանը խոչընդոտելու համար նշանակվող տուգանքի չափը կազմում է մինչև հինգ միլիոն դրամ. 11. Վարույթով պատասխանող տնտեսավարող սուբյեկտի կողմից Հանձնաժողովի լիազորությունների իրականացմանը կամ Հանձնաժողովի անդամի կամ աշխատակցի՝ օրենսդրությամբ վերապահված իրավունքների կամ պարտականությունների կատարմանը խոչընդոտելու համար նշանակվող տուգանքի չափը կազմում է մինչև վարույթով քննարկվող իրավախախտման համար սահմանված տուգանքի չափը, իսկ մի քանի խախտումների դեպքում՝ դրանց համար սահմանված առավել խիստ տուգանքի չափը. 12. Տնտեսավարող սուբյեկտի կողմից Հանձնաժողովի որոշմամբ ամրագրված խախտումները սահմանված ժամկետում չդադարեցվելու կամ չշտկվելու կամ որոշմամբ նախատեսված պայմանները, պարտավորությունները կամ հանձնարարությունները սահմանված ժամկետում չկատարվելու համար նշանակվող տուգանքի չափը կազմում է մինչև հինգ միլիոն դրամ: |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 93 13. Նախորդ տարում 12 ամսից պակաս գործունեություն իրականացրած լինելու դեպքում սույն հոդվածով նախատեսված տուգանքների չափը կազմում է իրավախախտմանը նախորդող, բայց ոչ ավելի, քան 12 ամսվա գործունեության ժամանակահատվածի հասույթի նկատմամբ սույն հոդվածում նախատեսված տոկոսը. 14. Անձանց խմբի կողմից օրենքի խախտման համար սույն հոդվածով նախատեսված տուգանքը նշանակվում է այն տնտեսավարող սուբյեկտների նկատմամբ, որոնք իրենց գործողությամբ կամ վարքագծով մասնակցություն են ունեցել իրավախախտմանը կամ իրավախախտման հետևանքով ստացել են կամ կարող էին ստանալ շահույթ կամ առավելություն կամ հայտնվել են առավել բարենպաստ պայմաններում, և տուգանքը հաշվարկվում է այդ տնտեսավարող սուբյեկտների հասույթների ընդհանուր գումարից: |