FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ

article  122

Մշտական հանձնաժողովների խորհրդարանական վերահսկողությունը.
1. Մշտական հանձնաժողովները Կանոնակարգի 112-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով սահմանված իրենց իրավասությունների շրջանակում՝
    1) խորհրդարանական վերահսկողություն են իրականացնում օրենքների կատարման ընթացքի նկատմամբ.
    2) կարող են տեղեկություններ պահանջել Կառավարության ծրագրի կատարման ընթացքի վերաբերյալ.
2. Իրավասու մշտական հանձնաժողովի իրավասության շրջանակում խորհրդարանական վերահսկողության թեման, ինչպես նաև դրա առնչությամբ իրականացվելիք միջոցառումները սահմանվում են հանձնաժողովի որոշմամբ.
3. Իրավասու մշտական հանձնաժողովի անդամներից բացի, խորհրդարանական վերահսկողության թեմայի, ինչպես նաև ձեռնարկվելիք միջոցառումների վերաբերյալ առաջարկ ներկայացնելու իրավունք ունեն Ազգային ժողովի նախագահը, մշտական հանձնաժողովները և խմբակցությունները.
4. Խորհրդարանական վերահսկողության առարկային վերաբերող հարցերի պարզաբանման առնչությամբ հանձնաժողովը կարող է իր որոշմամբ հանձնաժողով հրավիրել իրավասու պաշտոնատար անձանց, որոնք պարտավոր են ներկայանալ հանձնաժողովի նիստին և պատասխանել հարցերին.
5. Պետական, առևտրային կամ օրենքով պահպանվող այլ գաղտնիք պարունակող տեղեկությունները հանձնաժողովի հարցմամբ նրան են տրամադրվում, իսկ հանձնաժողովի անդամներն այդ տեղեկություններին կարող են ծանոթանալ օրենքով սահմանված կարգով: Հանձնաժողովի անդամները հանձնաժողովի հարցմամբ պահանջված տեղեկություններին առնչվող նյութերին կամ փաստաթղթերին կարող են ծանոթանալ նաև դրանց գտնվելու վայրում.
6. Խորհրդարանական վերահսկողության արդյունքով իրավասու մշտական հանձնաժողովը կարող է ընդունել գրավոր եզրակացություն և Աշխատակարգով սահմանված կարգով այն ուղարկել Ազգային ժողովի մյուս մարմիններ, ինչպես նաև իրավասու մարմիններ և պաշտոնատար անձանց.
7. Պետական բյուջեի կատարման նկատմամբ վերահսկողությունն իրականացվում է Կանոնակարգի 24-րդ գլխով սահմանված կարգով: