Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀԱԿԱԳՆԱԳՑՄԱՆ (ՀԱԿԱԴԵՄՓԻՆԳԱՅԻՆ) ԵՎ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՄԱՍԻՆ article 33 Պատճառահետևանքային կապը. Գնագցող և (կամ) լրավճարված ներմուծման և տնտեսության ճյուղին հասցված վնասի միջև պատճառահետևանքային կապը պարզելու համար, ի լրումն սույն օրենքի 29-րդ և 31-րդ հոդվածներում նշված ազդեցությունների, լիազոր մարմինը քննության է առնում նաև տնտեսության ճյուղին վնաս հասցնող բոլոր այլ գործոնները, որոնց պատճառած վնասը չպետք է վերագրվի գնագցող և (կամ) լրավճարված ներմուծումներին: Այս իմաստով գործին առնչվող գործոններն այլոց հետ պետք է ընդգրկեն նաև՝ 1) ոչ գնագցող և (կամ) ոչ լրավճարված ներմուծումների ծավալներն ու գները. 2) պահանջարկի իջեցումը կամ սպառողական վարքագծի փոփոխությունները. 3) Հայաստանի Հանրապետության ներքին արտադրողների և օտարերկրյա արտադրողների միջև մրցակցությունը և նրանց միջև առևտուրը սահմանափակող միջոցառումները. 4) արտադրական տեխնոլոգիայի զարգացումները. 5) տնտեսության ճյուղի արտադրողականությունն ու արտահանման գործունեությունը: |