FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 2

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՆՁՆԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  21

Մշակողի պարտականություններն անձնական տվյալներ մշակելու ընթացքում թույլ տված օրենսդրության խախտումները վերացնելիս, անձնական տվյալներն ուղղելիս, ուղեփակելիս կամ ոչնչացնելիս.
1. Տվյալների սուբյեկտի կամ անձնական տվյալների պաշտպանության լիազոր մարմնի հարցման հիման վրա անձնական տվյալների հավաստիությունը կամ մշակելու օրինականությունը վիճարկվելու դեպքում մշակողը պարտավոր է ուղեփակել տվյալների սուբյեկտին վերաբերող անձնական տվյալները` սկսած հարցումն ստանալու պահից մինչև ստուգման գործողությունների ավարտը.
2. Անձնական տվյալների ոչ ճշգրիտ լինելը հաստատվելու դեպքում մշակողը պարտավոր է տվյալների սուբյեկտի կամ անձնական տվյալների պաշտպանության լիազոր մարմնի ներկայացրած փաստաթղթերի կամ այլ անհրաժեշտ փաստաթղթերի հիման վրա ուղղել անձնական տվյալները և վերացնել դրանց ուղեփակումը.
3. Անձնական տվյալների հետ իրականացվող անօրինական գործողություններ հայտնաբերելու դեպքում մշակողը պարտավոր է անհապաղ, բայց ոչ ուշ, քան երեք աշխատանքային օրվա ընթացքում վերացնել թույլ տված խախտումները: Խախտումները վերացնելու անհնարինության դեպքում մշակողը պարտավոր է անհապաղ ոչնչացնել անձնական տվյալները: Խախտումները վերացնելու կամ անձնական տվյալները ոչնչացնելու մասին մշակողը պարտավոր է երեք աշխատանքային օրվա ընթացքում տեղեկացնել տվյալների սուբյեկտին կամ նրա ներկայացուցչին, իսկ այն դեպքում, երբ հարցումն ստացվել է անձնական տվյալների պաշտպանության լիազոր մարմնից՝ նաև այդ մարմնին.
4. Էլեկտրոնային համակարգերից անձնական տվյալների արտահոսքի դեպքում մշակողը պարտավոր է այդ մասին անհապաղ հրապարակել հայտարարություն՝ միաժամանակ արտահոսքի վերաբերյալ հայտնելով Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը և անձնական տվյալների պաշտպանության լիազոր մարմնին.
5. Անձնական տվյալները մշակելու նպատակին հասնելու դեպքում մշակողը պարտավոր է անհապաղ դադարեցնել տվյալներ մշակելը, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով:
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՆՁՆԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  21

6. Տվյալների սուբյեկտի համաձայնությունը գրավոր` հաստատված ստորագրությամբ կամ էլեկտրոնային եղանակով՝ հաստատված էլեկտրոնային թվային ստորագրությամբ, հետ կանչվելու դեպքում մշակողը պարտավոր է դադարեցնել անձնական տվյալներ մշակելը և ոչնչացնել տվյալները հետկանչն ստանալու օրվան հաջորդող տասն աշխատանքային օրվա ընթացքում, եթե այլ բան նախատեսված չէ տվյալների սուբյեկտի և մշակողի փոխադարձ համաձայնությամբ կամ օրենքով: Մշակողը պարտավոր է ոչնչացնելու պահից երեք աշխատանքային օրվա ընթացքում տվյալների սուբյեկտին տեղեկացնել անձնական տվյալները ոչնչացնելու մասին: