FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 2

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՉԱՓՈՒՄՆԵՐԻ ՄԻԱՍՆԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՄԱՍԻՆ

article  11

Չափագիտության ազգային մարմինը.
1. Չափագիտության ազգային մարմինը սահմանվում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից: Չափագիտության ազգային մարմինն իրեն վերապահված իրավասությունների շրջանակներում չափագիտության բնագավառում իրականացնում է պետական քաղաքականություն.
2. Չափագիտության ազգային մարմինը`
    1) ստեղծում, պահպանում, կատարելագործում է մեծությունների միավորների ազգային չափանմուշները.
    2) ապահովում է ազգային չափանմուշների տրամաչափարկում այլ երկրների չափագիտության ազգային ինստիտուտների չափանմուշների հետ.
    3) իր իրավասության շրջանակներում անդամակցում է միջազգային և տարածաշրջանային կազմակերպություններին.
    4) սահմանում է ստանդարտ նմուշների վկայագրման կարգը և իրականացնում է ստանդարտ նմուշների վկայագրում.
    6) իրականացնում է շահագործման մեջ գտնվող չափման միջոցների չափագիտական բնութագրերի փորձաքննություն.
    7) իրականացնում է տրամաչափարկման աշխատանքներ հետևելիությունն ապահովելու նպատակով.
    8) իրականացնում է օրենսդրական չափագիտության ոլորտում չափումների կատարման մեթոդիկաների չափագիտական վկայագրում.
    10) հաստատում է չափման միջոցների տեսակը.
10.1) սահմանում է չափման միջոցի տեսակի հաստատման սերտիֆիկատի գործողության ժամկետը.
    11) վարում է հաստատված չափման միջոցների և ստանդարտ նմուշների գրանցամատյանը.
    12) մասնակցում է չափման միջոցների տրամաչափարկում իրականացնող իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի հավատարմագրման աշխատանքներին.
    13) իրականացնում է չափման միջոցների ստուգաչափում.
    14) չափումների միասնականության ապահովման բնագավառում կազմակերպում և իրականացնում է ինչպես կադրերի ուսուցում, մասնագիտացում, վերապատրաստում, օրենսդրական չափագիտության ոլորտում ստուգաչափող մասնագետների ուսուցում, այնպես էլ վերոգրյալ ոլորտում տրամաչափարկման և փորձարկման լաբորատորիաների անձնակազմի վերապատրաստում, հավատարմագրման փորձագետների ուսուցում և շնորհում է համապատասխան վկայագրեր.
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՉԱՓՈՒՄՆԵՐԻ ՄԻԱՍՆԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՄԱՍԻՆ

article  11

15) իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով վավերացված Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերին համապատասխան ընդունված իրավական ակտերով նախատեսված տեխնիկական կանոնակարգերի նախագծերի չափագիտական փորձաքննություն: