FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՇԽԱՐՀԱԳՐԱԿԱՆ ՆՇՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

article  16

Պահպանության դադարեցումը և իրավունքներից զրկումը.
1. Գրանցման հիման վրա ստացված իրավունքները դադարեցվում են՝
    1) գրանցման հայտ ներկայացնելու թվականից, եթե գրանցումն անվավեր է ճանաչվում.
    2) պահպանության դադարեցման գործընթացն սկսելու թվականից, եթե պահպանությունը դադարեցվում է.
2. Աշխարհագրական նշման, ծագման տեղանվան կամ երաշխավորված ավանդական արտադրանքի գրանցումն անվավեր է ճանաչվում, եթե այն կատարվել է սույն օրենքի դրույթների խախտմամբ.
3. Աշխարհագրական նշման կամ ծագման տեղանվան պահպանությունը դադարեցվում է, եթե՝
    1) սույն օրենքի 8-րդ հոդվածի համաձայն, նշված աշխարհագրական գոտուն բնորոշ յուրահատուկ բնական պայմանների և (կամ) մարդկային գործոնների փոփոխության կամ վերացման հետևանքով այլևս անհնարին է ստանալ տեխնիկական հատկորոշումներին համապատասխանող արտադրանք.
    2) տվյալ աշխարհագրական նշումը կամ ծագման տեղանունն այլևս չի պահպանվում ծագման երկրում, եթե աշխարհագրական գոտին պատկանում է այլ երկրի.
4. Աշխարհագրական նշման կամ ծագման տեղանվան պահպանությունը դադարեցվում է, եթե սույն օրենքի 37-րդ հոդվածի համաձայն նշանակված գնահատման մարմինը անհամապատասխանություն է գտնում արտադրանքի իրական բնութագրերի և տեխնիկական հատկորոշումների միջև, եթե դրանք որևէ ձևով վերացնել հնարավոր չէ.
5. Աշխարհագրական նշման կամ ծագման տեղանվան օգտագործման իրավունքի վկայագրի գործողությունը պետական լիազոր մարմինը դադարեցնում է՝
    1) սույն հոդվածի 1-ին մասին համապատասխան.
    2) աշխարհագրական նշման կամ ծագման տեղանվան օգտագործման իրավունք ունեցող անձ հանդիսացող իրավաբանական անձի լուծարման դեպքում.
    3) աշխարհագրական նշման կամ ծագման տեղանվան օգտագործման իրավունք ունեցող անձի դիմումի հիման վրա.
    4) սույն օրենքի 37-րդ հոդվածի համաձայն նշանակված գնահատման մարմնի միջնորդության հիման վրա, եթե նա համարում է, որ տեխնիկական հատկորոշումները չեն պահպանվում։