Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 165 Դատական ակտերի բողոքարկումը. 1. Սույն գլխով նախատեսված դատական ակտերի դեմ վերաքննիչ բողոք կարող է ներկայացվել համապատասխան դատական ակտն ստանալու օրվանից հետո՝ տասնօրյա ժամկետում. 2. Վերաքննիչ բողոք բերելու իրավունք ունեն՝ 1) դատախազը. 2) դատապարտյալը, նրա օրինական ներկայացուցիչը և փաստաբանը. 3) պատիժ կատարող հիմնարկի կամ մարմնի վարչակազմը՝ սույն օրենսգրքի 160-րդ հոդվածով նախատեսված հարցերի վերաբերյալ կայացված որոշումների դեմ. 4) տուժողը, նրա օրինական ներկայացուցիչը և փաստաբանը՝ սույն օրենսգրքի 160.1-ին հոդվածով նախատեսված հարցերի վերաբերյալ կայացված որոշումների դեմ. 3. Բողոքի քննության արդյունքում վերաքննիչ դատարանի դատական ակտի դեմ վճռաբեկ բողոք կարող է ներկայացվել համապատասխան դատական ակտն ստանալու օրվանից հետո՝ տասնհինգօրյա ժամկետում. 4. Վճռաբեկ դատարան վերանայման բողոք բերելու իրավունք ունեն՝ 1) Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազը և նրա տեղակալները. 2) դատապարտյալը, նրա օրինական ներկայացուցիչը և փաստաբանը. 3) պատիժ կատարող հիմնարկի կամ մարմնի վարչակազմը՝ սույն օրենսգրքի 160-րդ հոդվածով նախատեսված հարցերի վերաբերյալ կայացված որոշումների դեմ. 4) տուժողը, նրա օրինական ներկայացուցիչը և փաստաբանը՝ սույն օրենսգրքի 160.1-ին հոդվածով նախատեսված հարցերի վերաբերյալ կայացված որոշումների դեմ. 5. Սույն գլխով նախատեսված դատական ակտերի դեմ ներկայացված բողոքի քննության կարգի նկատմամբ վերաբերելի մասով կիրառելի են Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 48-րդ գլխի կարգավորումները: |