Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 329 Անչափահաս տուժողի կամ վկայի հարցաքննության առանձնահատկությունները. 1. Անչափահաս տուժողի կամ վկայի օրինական ներկայացուցիչն իրավունք ունի մասնակցելու տվյալ տուժողի կամ վկայի հարցաքննությանը. 2. Անչափահաս տուժողի կամ վկայի հարցաքննությունը կողմի միջնորդությամբ կամ դատարանի նախաձեռնությամբ կատարվում է հոգեբանի մասնակցությամբ: 3․ Անչափահաս տուժողը կամ վկան հոգեբանի առաջարկությամբ չի հարցաքննվում, եթե դա անհրաժեշտ է նրա իրավաչափ շահերի պաշտպանության համար, և պաշտպանության կողմը մինչդատական վարույթում հնարավորություն է ունեցել հարցեր տալու անչափահասին. 4. Մինչև տասնվեց տարեկան տուժողի կամ վկայի հարցաքննությունն սկսելուց առաջ նախագահողը նրանց բացատրում է վարույթի արդարացի իրականացման համար ճշմարտացի ցուցմունքներ տալու նշանակությունը, սակայն չի նախազգուշացնում ցուցմունք տալուց հրաժարվելու կամ սուտ ցուցմունք տալու համար սահմանված պատասխանատվության մասին. 5. Հարցաքննության ավարտին օրինական ներկայացուցիչն իրավունք ունի նախագահողի թույլտվությամբ հարցեր տալու անչափահաս տուժողին կամ վկային: |