FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ՄԱՍՆԱՎՈՐ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  14.5

Մասնավոր գործընկերոջ ընտրության ընթացակարգի ձևերը և արդյունքների գնահատումը. 1․ Մասնավոր գործընկերոջ ընտրության ընթացակարգի անցկացման ձևերն են բաց ընթացակարգը և փակ ընթացակարգը: 2․ Բաց ընթացակարգի կիրառման դեպքում ՊՄԳ ծրագրի իրականացման վերաբերյալ Կառավարության որոշումը, մասնավոր գործընկերոջ ընտրության ընթացակարգի հայտարարությունը, որակավորման հարցումը հրապարակային են և հասանելի։ 3․ Բաց ընթացակարգն իրականացվում է որակավորման հարցման և առաջարկի հարցման փուլերով: ՊՄԳ ծրագրի իրականացման վերաբերյալ Կառավարության որոշմամբ կարող է սահմանվել մեկ փուլով բաց ընթացակարգի իրականացում: 4․ Փակ ընթացակարգի կիրառման դեպքում ՊՄԳ ծրագրի իրականացման վերաբերյալ Կառավարության որոշումը ենթակա չէ հրապարակման, իսկ որակավորման հարցումը տրամադրվում է միայն իրավասու մարմնի կողմից նախապես որոշված անձանց: Փակ ընթացակարգն իրականացվում է ՊՄԳ ծրագրի իրականացման վերաբերյալ Կառավարության որոշմամբ սահմանված կարգով, եթե ՊՄԳ ծրագրի նախագիծն ուղղակիորեն առնչվում է Հայաստանի Հանրապետության պաշտպանությանը և պարունակում է պետական գաղտնիք: 5․Մասնավոր գործընկերոջ ընտրության ընթացակարգում հայտի գնահատման եղանակներն են`
    1) որակի և արժեքի վրա հիմնված ընտրություն կամ 2) արժեքի վրա հիմնված ընտրություն: 6․ Մասնավոր գործընկերոջ ընտրության ընթացակարգի գնահատման եղանակը, տեխնիկական և ֆինանսական առաջարկներին ներկայացվող պահանջները և առկայության դեպքում դրանց տրվող կշիռները սահմանվում են ՊՄԳ ծրագրի իրականացման վերաբերյալ Կառավարության որոշմամբ: 7․Մասնավոր գործընկերոջ ընտրության ընթացակարգի ընթացքի, այդ թվում` գնահատող հանձնաժողովի նիստերի արձանագրման, այն չկայացած համարելու մասին հաշվետվությունների կազմման և ներկայացման, արդյունքների գնահատման կարգը, գնահատող հանձնաժողովի կազմավորմանը վերաբերող պահանջները, լիազորությունները և գործունեության իրականացման կարգը (այդ թվում՝ անդամների բացարկի հիմքերը և կարգը) սահմանվում են ՊՄԳ ընթացակարգով: