Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 2
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՆԵՐՄԱՆ ՄԱՍԻՆ article 4 Ներման խնդրագրերը ներկայացնելու կարգը. 1. Ներման խնդրագիր ներկայացնելու իրավունք ունի հանցագործության համար դատապարտված յուրաքանչյուր անձ միայն դատավճռի օրինական ուժի մեջ մտնելուց հետո. 2. Այլ անձինք կարող են ներկայացնել ներման միջնորդություններ: Ներման միջնորդություններ ներկայացնելու դեպքում դրանք կցվում են սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված անձի ներկայացրած ներման խնդրագրին: Ներման միջնորդությունները չեն քննարկվում, եթե առկա չէ սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված անձի ներման խնդրագիրը: Ներման միջնորդությունները չքննարկելու դեպքում դրանք վերադարձվում են. 3. Ներման խնդրագիրը ներառում է՝ 1) ներման խնդրագիրը ներկայացնող անձի անունը, ազգանունը. 2) ծանուցման վայրի մասին նշում. 3) գործի հակիրճ նկարագրությունը. 4) ներման խնդրագրով հայցվող խնդրանքի էությունը. 5) դատապարտյալի վերաբերմունքն իր կատարած հանցանքի նկատմամբ. 6) ներման խնդրագիրը հիմնավորող հանգամանքները. 7) ներման խնդրագիրը ներկայացնող անձի կարծիքով ուշադրության արժանի այլ հանգամանքներ. 4. Ներման միջնորդությունների առկայության դեպքում ներման խնդրագիր ներկայացնող անձը դրանք կարող է կցել ներման խնդրագրին. 5. Սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված՝ ներման խնդրագրին ներկայացվող պահանջները չպահպանելն արգելք չէ ներման խնդրագրի քննարկման համար, բացառությամբ այն դեպքերի, երբ ներման խնդրագրով հնարավոր չէ նույնականացնել այն ներկայացնող անձին. 6. Ներման խնդրագրերը սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված անձանց կողմից առձեռն, փոստով կամ էլեկտրոնային թվային ստորագրությամբ ներկայացվում կամ պատիժը կատարող մարմնի միջոցով ուղարկվում են արդարադատության ոլորտում Կառավարության քաղաքականությունը մշակող և իրականացնող նախարարություն (այսուհետ՝ նախարարություն). 7. Ներման խնդրագրերը պատիժը կատարող մարմնի միջոցով ուղարկվելու դեպքում պատիժը կատարող մարմնի վարչակազմը ներման խնդրագրերը ստանալու պահից երեք աշխատանքային օրվա ընթացքում դրանք ուղարկում է նախարարություն: |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՆԵՐՄԱՆ ՄԱՍԻՆ article 4 8. Ներման միջնորդությունները սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված անձինք առձեռն, փոստով կամ էլեկտրոնային թվային ստորագրությամբ ներկայացնում են նախարարություն: Ներման միջնորդությունները Հայաստանի Հանրապետության վարչապետին (այսուհետ՝ Վարչապետ) կամ Հայաստանի Հանրապետության նախագահին (այսուհետ՝ Հանրապետության նախագահ) ներկայացնելու դեպքում դրանք ստանալու պահից երեք աշխատանքային օրվա ընթացքում ուղարկվում են նախարարություն, եթե ներման խնդրագիրը համապատասխանաբար Վարչապետի կամ Հանրապետության նախագահի մոտ չէ. 9. Ներման խնդրագիրը չի քննարկվում և վերադարձվում է այն ներկայացնող անձին, եթե նա ներման խնդրագիր ներկայացնելուց հետո պատժի կրումից ազատվել է պայմանական վաղաժամկետ, համաներման կամ պատժից ազատելու` օրենքով նախատեսված այլ հիմքերով, ինչպես նաև սույն օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ կամ 3-րդ մասով սահմանված ժամկետը չլրանալու դեպքում: |