FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  752

Կապալառուի պատասխանատվությունն աշխատանքների որակի համար.
1. Կապալառուն պատվիրատուի առջև պատասխանատվություն է կրում նախագծային փաստաթղթերով և կողմերի համար պարտադիր շինարարական նորմերով ու կանոններով նախատեսված պահանջներից շեղումներ թույլ տալու, ինչպես նաև նախագծային փաստաթղթերում նշված շինարարական օբյեկտի ցուցանիշներին չհասնելու համար: Շենքի կամ շինության վերակառուցման (նորոգման, վերականգնման) դեպքում կապալառուն պատասխանատվություն է կրում շենքի, շինության կամ դրա մասի ամրության, կայունության և ապահովության կորստի կամ նվազման համար.
2. Կապալառուն պատասխանատվություն չի կրում առանց պատվիրատուի համաձայնության նախագծային փաստաթղթերի պահանջներից փոքր շեղումներ թույլ տալու համար, եթե ապացուցում է, որ դրանք չեն ազդել շինարարական օբյեկտի որակի վրա: