FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՂԲԱՀԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ՄԱՔՐՄԱՆ ՄԱՍԻՆ

article  4.3

Աղբի նկատմամբ սեփականության իրավունքը.
1. Աղբը սեփականության օբյեկտ է: Աղբ առաջացնողը ձեռք է բերում աղբի սեփականության իրավունք դրա գոյացման պահից, եթե այլ բան նախատեսված չէ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ.
2. Աղբի նկատմամբ սեփականության իրավունքը պատկանում է ֆիզիկական, իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերին, որոնց գործունեությունը հանգեցնում է աղբի առաջացմանը, և իրենց սեփականության իրավունքի իրացման ընթացքում պարտավոր են միջոցներ ձեռնարկել շրջակա միջավայրի և հանրային առողջության վնասը կանխելու համար.
3. Աղբի սեփականատերն իրավունք ունի դրա տնօրինման, այդ թվում` օտարման և հեռացման այլ գործարքի պայմանագրի հիման վրա այլ անձանց փոխանցելու սեփականության իրավունքը, եթե այդ անձինք ունեն Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով աղբահանության ոլորտում գործունեություն իրականացնելու թույլտվություն.
4. Աղբի նկատմամբ սեփականության իրավունքը դադարում է բնապահպանական և սանիտարական նորմերին համապատասխան այն սեփականության իրավունքով կամ որևէ այլ իրավունքով տիրապետման կամ օգտագործման տարածքից հեռացնելու պահից.
5. Հողամասերի սեփականատերերը կամ օգտագործողները, որոնց տարածքում հայտնաբերվել է իրենց չպատկանող աղբ, պարտավոր են հայտնաբերվելուց հետո՝ ոչ ուշ, քան 24 ժամվա ընթացքում, այդ մասին տեղեկացնել տեղական ինքնակառավարման մարմնին: Տեղական ինքնակառավարման մարմինն էլ իր հերթին պարտավոր է համապատասխան միջոցներ ձեռնարկել տեղեկացվելուց հետո՝ եռօրյա ժամկետում: