Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 2
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԵՎ ՀԱՐԱԿԻՑ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ article 36 Համակարգչային ծրագրերի ազատ վերարտադրումը: Համակարգչային ծրագրերի ապաբանաքաղումը (դեկոմպիլյացիա). 1. Համակարգչային ծրագրի օրինակն օրինական տնօրինողը (այսուհետ՝ օգտագործող) առանց հեղինակի համաձայնության և հավելյալ վարձատրության իրավունք ունի եզակի օրինակով դա վերարտադրելու կամ վերափոխելու, եթե այդ օրինակը կամ վերափոխումն անհրաժեշտ է՝ ա) օգտագործողի տեխնիկական միջոցների զուգակցությամբ օգտագործման համար, բացառապես այն նպատակով և ծավալով, որոնց համար նախատեսված է ծրագիրը, ներառյալ՝ դրանում առկա ակնհայտ սխալների ուղղման համար. բ) օրինական ճանապարհով ձեռք բերված համակարգչային ծրագիրը կամ օրինակը փոխարինելու համար՝ դրա կորստյան, ոչնչացման կամ ոչ պիտանի լինելու դեպքում. 2. Օգտագործողը ծրագիրը լիաբեռնելիս, ցուցադրելիս, գործադրելիս, հաղորդելիս կամ հիշողության մեջ պահելու՝ իրեն լիազորված գործողություններից որևէ մեկը կատարելիս առանց հեղինակի համաձայնության և հավելյալ վարձատրության իրավունք ունի ծրագրի ցանկացած տարրի հիմքում ընկած գաղափարներն ու սկզբունքները որոշելու նպատակով զննելու, ուսումնասիրելու կամ փորձարկելու ծրագրի գրառումը. 3. Օգտագործողն առանց հեղինակի համաձայնության և հավելյալ վարձատրության իրավունք ունի վերարտադրելու և վերափոխելու ծրագրի օբյեկտային կոդը ելքային տեքստի (համակարգչային ծրագրի ապաբանաքաղում) կամ այլ անձանց հանձնարարելու այդ գործողությունների իրականացումը, եթե դրանք անհրաժեշտ են ինքնուրույն ստեղծված համակարգչային ծրագիրն այլ ծրագրերի հետ փոխգործողության ունակության հասնելու նպատակով անհրաժեշտ տեղեկատվություն ձեռք բերելու համար, եթե առկա են հետևյալ պայմանները` ա) օրինական օգտագործողի կամ նրա հանձնարարությամբ գործող անձանց համար փոխգործողության ունակության հասնելու համար անհրաժեշտ տեղեկատվությունը նախօրոք մատչելի չէր այլ աղբյուրներից. |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԵՎ ՀԱՐԱԿԻՑ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ article 36 բ) նշված գործողությունները սահմանափակված են ապաբանաքաղվող ծրագրի մասերով, որոնք անհրաժեշտ են փոխգործողության ունակության հասնելու համար: Վերոհիշյալ ապաբանաքաղման արդյունքում ստացված տեղեկատվությունը կարող է օգտագործվել միայն ինքնուրույն ստեղծված համակարգչային ծրագրի փոխգործողության ունակության հասնելու նպատակով և չի կարող փոխանցվել այլ անձանց, բացառությամբ այն դեպքերի, եթե դրանք անհրաժեշտ են ինքնուրույն ստեղծած համակարգչային ծրագրի փոխգործողության ունակության համար, կամ օգտագործվել իր տեսքով ապաբանաքաղողին նման համակարգչային ծրագրի մշակման, արտադրման կամ շուկայի հետազոտման համար կամ հեղինակային իրավունքը խախտող որևէ այլ գործողություն իրականացնելու համար: |