Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ԸՆՏՐԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ article 16 Ընտրական տեղամասերը. 1. Լիազոր մարմինը համայնքի ղեկավարի և ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի անդամի մասնակցությամբ կազմավորում է ընտրական տեղամասեր քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 45 օր առաջ` հաշվի առնելով տեղական և այլ պայմաններ, նպատակ ունենալով առավել նպաստավոր պայմաններ ստեղծել քվեարկության կազմակերպման համար. 2. Ընտրական տեղամասերը կազմավորվում են հերթական համարակալմամբ: Ընտրական տեղամասերի համարակալման կարգը սահմանում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը. 3. Ընտրական տեղամասը կազմավորման պահին չպետք է ունենա ավելի քան 2200 ընտրող: Սույն մասով սահմանված թիվը կարող է փոփոխվել ընտրողների ցուցակների ճշգրտման և սույն օրենսգրքի 10-րդ հոդվածով նախատեսված դեպքերում, ինչպես նաև Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշմամբ՝ համապատասխան ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի առաջարկությամբ, եթե ընտրական տեղամասի ընտրողների առավելագույն թվի փոփոխությունն անհրաժեշտ է սույն օրենսգրքով սահմանված պահանջներին համապատասխանող տեղամասային կենտրոնի և քվեարկության սենյակի ընտրության նպատակով. 4. Ընտրական տեղամասը չի կարող ընդգրկել տարբեր բնակավայրեր: |