Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՎԻԱՑԻԱՅԻ ՄԱՍԻՆ article 2 Օրենքի գործողության ոլորտը. 1. Ավիացիոն գործունեությունը Հայաստանի Հանրապետության տարածքում, որը ներառում է Հայաստանի Հանրապետության ցամաքային ու ջրային տարածքները, ինչպես նաև դրանց վրայի օդային տարածությունը (այսուհետ՝ օդային տարածք), իրականացվում է սույն օրենքին, Հայաստանի Հանրապետության օրենքներին, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերին և այլ իրավական ակտերին համապատասխան: Ավիացիոն գործունեություն է համարվում ավիացիայի զարգացմանն ու աջակցմանը, հասարակական պահանջների բավարարմանը օդային փոխադրումների, ավիացիոն աշխատանքների կատարման և ծառայությունների մատուցման ժամանակ, ինչպես նաև օդանավակայանների ստեղծմանը և շահագործմանն ուղղված՝ ֆիզիկական և իրավաբանական անձանց կազմակերպչական, արտադրական, գիտական և այլ գործունեությունը. 2. Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս սույն օրենքի դրույթները Հայաստանի Հանրապետությունում գրանցված օդանավերի վրա տարածվում են այնքանով, որքանով դրանք չեն հակասում տվյալ պահին օդանավի գտնվելու երկրի օրենքներին: |