Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 2
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՖՈՆԴԵՐԻ ՄԱՍԻՆ article 87 Պահառուի պարտականությունները. 1. Պահառուն ի պահ է ընդունում, պահպանում և հաշվառում է ֆոնդի ակտիվները, իրականացնում է ֆոնդի անունից կատարվող գործարքների սպասարկումը և դրանց հիման վրա ակտիվների փոխանցումը. 1.1. Պահառուն պարտավոր է տարանջատել պահառության հանձնված յուրաքանչյուր ֆոնդի ակտիվներն իր և այլ անձանց ու ֆոնդերի ակտիվներից և դրանց վերաբերյալ վարել առանձնացված հաշվառում. 2. Ֆոնդի պահառությունը կարող է չներառել ակտիվների ի պահ ընդունումը. 3. Ի լրումն «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով պահառուի համար սահմանված լիազորությունների` պահառուն, սույն օրենքին և Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերին համապատասխան, պարտավոր է` 1) ապահովել, որ փայերի (բաժնետոմսերի) թողարկումը, տեղաբաշխումը, հետգնումը (մարումը) և փոխանակումն իրականացվեն օրենքին, դրանից բխող նորմատիվ իրավական ակտերին և ֆոնդի կանոններին (կանոնադրությանը) համապատասխան. 2) ապահովել, որ ֆոնդի ակտիվների զուտ արժեքը և փայերի (բաժնետոմսերի) հաշվարկային արժեքը հաշվարկվեն օրենքին, դրա հիման վրա ընդունված նորմատիվ իրավական ակտերին և ֆոնդի կանոններին (կանոնադրությանը) համապատասխան. 3) ֆոնդի ակտիվներով գործարքների նկատմամբ իրականացնել հսկողություն, որպեսզի դրանց հետ կապված գործառնություններն իրականացվեն օրենսդրությամբ սահմանված ժամկետներում, իսկ դրանց բացակայության դեպքում` նման գործառնությունների իրականացման համար սովորաբար ընդունված ժամկետներում. 4) կատարել կառավարչի հանձնարարականները, եթե դրանք չեն հակասում օրենքին, դրա հիման վրա ընդունված նորմատիվ իրավական ակտերին և ֆոնդի կանոններին (կանոնադրությանը). 5) ապահովել, որ ֆոնդի ակտիվները օգտագործվեն, այդ թվում` ֆոնդի եկամուտը բաշխվի օրենքին, նորմատիվ իրավական ակտերին և ֆոնդի կանոններին (կանոնադրությանը) համապատասխան. 6) կառավարչի հետ պարբերաբար իրականացնել ֆոնդի ակտիվների կազմի և շարժի համեմատում. 7) օրենքով սահմանված դեպքերում կառավարչի` ֆոնդի կառավարման իրավասությունը դադարելու դեպքում իրականացնել ֆոնդի կառավարումը մինչև սույն օրենքով սահմանված կարգով ֆոնդի կառավարումն այլ կառավարչի փոխանցելը կամ նրա կողմից կառավարվող ֆոնդին միացնելը. |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՖՈՆԴԵՐԻ ՄԱՍԻՆ article 87 8) իրականացնել ֆոնդի լուծարումը (դադարեցումը), եթե բացակայում է կառավարիչը. 9) իրականացնել սույն օրենքով, այլ օրենքներով ու իրավական ակտերով սահմանված այլ գործառույթներ. 4. Պահառուն պարտավոր է իր պարտականությունների կատարման ընթացքում օրենքի, դրան համապատասխան ընդունված նորմատիվ իրավական ակտերի և ֆոնդի կանոնների (կանոնադրության) պահանջների խախտումների հայտնաբերման դեպքում դրանց մասին մեկ աշխատանքային օրվա ընթացքում գրավոր ծանուցել կառավարչին, իսկ խնդիրը ողջամիտ ժամկետում չլուծվելու դեպքում՝ Կենտրոնական բանկին. 5. Պահառուն պատասխանատվություն է կրում իր գործողությունների կամ անգործության հետևանքով կառավարչին, ֆոնդին կամ ֆոնդի մասնակիցներին պատճառած վնասների (ներառյալ` բաց թողնված օգուտների) համար, բացառությամբ այն դեպքերի, երբ պահառուն գործել է իր ֆիդուցիար պարտականությունների շրջանակում: Ընդ որում, ֆոնդին կամ ֆոնդի մասնակիցներին պատճառված վնասի հատուցման պահանջով ուղղակիորեն կամ անուղղակիորեն կարող է հանդես գալ տվյալ ֆոնդի կառավարիչը: Սույն օրենքի 68-րդ հոդվածի 6-9-րդ մասերը կիրառվում են պահառուի կողմից ֆոնդին կամ ֆոնդի մասնակիցներին պատճառված վնասի հատուցման նկատմամբ: |